Բաժիններ՝

Xiaomi-ն թողարկել է իր ամենաէժան նոութբուքը

Xiaomi ընկերությունը ազդարարել է իր ամենաէժան նոութբուքի՝ Xiaomi Notebook Youth Edition-ի թողարկման մասին, տեղեկացնում է Gizchina-ը:

Նոութբուքի արժեքը կազմում է 670 դոլար: Մոդելը կստանա 15,6 դյույմ անկյունագծով դիսփլեյ FullHD լուծաչափով եւ Intel Core i5 պրոցեսոր: Օպերատիվ հիշողության ծավալը կկազմի 8 գիգաբայթ: Նաեւ նոութբուքը հանդերձված կլինի GeForce MX110 տեսաքարտով:

Բացի այդ, Xiaomi Notebook Youth Edition-ում 3,5 միլիմետրանոց անջատասարք կներսարվի ականջակալների համար, ինչպես նաեւ գիգաբիթային Ethernet, HDMI պորտ, մեկ USB 2.0 եւ երկու USB 3.0 անջատատեղ: Անցած ամսին Xiaomi-ն ներկայացրել էր Pocophone ամենաէժան ֆլագմանական սմարթֆոնը, որի արժեքն սկսվելու է 300 դոլարից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս