
Բրիտանական համալսարանում կհայտնվի ապագա լրտեսների ուսուցման ծրագիր. The Times

Բուքինգհեմյան համալսարանի ուսանողները հաջորդ տարվանից հնարավորություն կստանան դառնալու միջազգային լրտեսության բակալավրներ: Ինչպես գրել է The Times թերթը, բրիտանական բուհը պատրաստվում է շրջանավարտների ուսուցում սկսել «անվտանգություն, հետախուզություն եւ կիբեռսպառնալիքներ» մասնագիտությամբ՝ ի պատասխան իր ապագա աշխատակիցների նկատմամբ բրիտանական հատուկ ծառայությունների աճող ու փոփոխվող պահանջների։
Այդ մասնագիտությունն ընտրած ուսանողները բուհն ավարտելուց հետո գիտելիքներ կստանան ոչ միայն դիվանագիտության պատմության եւ միջազգային քաղաքականության նրբությունների բնագավառում:
Նրանց կպատմեն այն մասին, թե ինչպես է կառուցված հետախուզական ծառայությունների աշխատանքը, եւ ինչպես է իրականացվում տեղեկատվության փոխանակումը տարբեր երկրների համանման կառույցների միջեւ: Նաեւ մեծ ուշադրություն է դարձվելու կիբեռանվտանգության հարցերի վրա, ընդ որում՝ հաքերների խնդրի ոչ միայն տեխնոլոգիական, այլեւ քաղաքական ասպեկտների եւ նրանց դեմ պայքարի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: