
Windows-ով աշխատող համակարգիչներում կրիտիկական խոցելիություն են գտել

Փորձագետները Windows-ով աշշխատող համակարգիչներում խոցելիություն են հայտնաբերել, որը չարագործներին թույլ է տալիս սարքավորման մեջ վիրուսներ զետեղել: Այդ մասին հաղորդվում է Zero Day Initiative հետազոտական ընկերության կայքում:
Խոցելիությունը հայտնաբերել են Windows 7-ի JET Database Engine տվյալների բազայի աշխատանքում, սակայն, վերլուծաբանների տեղեկատվության համաձայն, սպառնալիքի տակ կարող են լինել Windows բոլոր օպերացիոն համակարգերը:
Մասնագետները Microsoft ընկերությանը նախազգուշացրել էին սպառնալիքի մասին, սակայն 120 օրվա ընթացքում մշակողները ոչ մի ուղղում չեն մտցրել եւ չեն գտել պաշտպանության մեխանիզմներ:
Փորձագետների կարծիքով, խոցելիությունը թույլ է տալիս հեռավորությունից գործարկել համակարգչի կոդը եւ զետեղել վնասաբեր ծրագրեր: Դա հնարավոր է դառնում այն բանից հետո, երբ օգտատերը բացում է հաքերների կողմից հատուկ ստեղծված ֆայլը՝ JET ձեւաչափի տվյալներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: