Նորագույն առաջատար iPhone-ը եռակի թանկ արժե բաղադրիչներից, որոնցից այն հավաքվել է. Daily Mail
iPhone Xs Max-ի բաղադրամասերը եռակի Էժան են, քան դրանցից հավաքված սմարթֆոնը: Դա պարզել են Techinsights կանադական ընկերության մասնագետները, որոնք մասերի են բաժանել գաջեթը եւ գնահատել դրա բոլոր դետալների եւ հավաքման ծախսերի միագումար արժեքը:
Այդ մասին հայտնել է Daily Mail բրիտանական հրատարակությունը: «Օտտավայից Techinsights ֆիրման մասերի է բաժանել 256 գիգաբայթ հիշողությամբ iPhone Xs Max-ը եւ պարզել, որ դետալների ու հավաքման աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 443 դոլար,- գրում է հրատարակությունը: Ընդ որում՝ 64 գիգաբայթ հիշողությամբ նախորդ տարբերակի՝ iPhone X-ի պատրաստան արժեքը շուրջ 395 դոլար է»: 256 գիգաբայթ հիշողությամբ iPhone Xs Max-ը ԱՄՆ-ում վաճառվում է 1249 դոլար գնով:
Ուշագրավ է, որ համեմատաբար բարձր արժողության դետալների ֆոնին TechInsights-ի մասնագետները հավաքման եւ թեստավորման ծախսերը գնահատել են ընդամենը 25 դոլար: Սակայն փորձագետներն ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ կանադական ընկերության վերլուծությունը չի ներառում սմարթֆոնի մշակման եւ իրացման գործընթացի բազմաթիվ ծախսեր՝ ծրագրային ապահովման ստեղծումն ու թեստավորումը, գովազդային արշավները եւ այլն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: