
5 նոր գրանցում՝ 1 րոպեում. Renderforest

Հայկական Renderforest հարթակը գրանցել է հերթական հաջողությունը: Հարթակը գրանցել է օրական 8000 նոր օգտատեր, ինչպես նաև 5 նոր գրանցում՝ 1 րոպեում:
RenderForest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանն արձանագրում է հարթակի վերջին հաջողությունները՝
• Ամսական գրանցում` 220.000 օգտատեր
• Մոտավորապես 4 միլիոն գրանցված օգտատեր
• Ամեն օր ստեղծված նոր տեսանյութեր՝ 30,000
• Ամսական մոտավորապես 2 միլիոն այցելություններ
• Վերջին 30 օրերին տեսանյութերի ստեղծում ` 000
• Թոփ 5 երկրներ՝ ԱՄՆ (25%), Հնդկաստան (12%), Բրազիլիա (6%), Թուրքիա (4%) և Ռուսաստան (3.5%):
Հիշեցնենք, որ հարթակի միջոցով կարող եք 10 րոպեների ընթացքում պատրաստել գունեղ, վիզուալ էֆեկտներով հագեցած տեսանյութեր, անիմացիաներ: Այս ամենի համար չեն պահանջվում տիտանական ջանքեր, քանի որ ծրագիրը շատ պարզեցված է և հարմար է բոլորին:
Հայկական հարթակն օգնում է հատկապես կորպորատիվ տեսանյութեր կամ բիզնես անիմացիաներ պատրաստելիս: Սակայն, հարթակը հրաշալի տարբերակ է նաև ծննդյան շնորհավորանքները, հարսանեկան հուշերը, կարևոր իրադարձությունների լուսանկարները մեկ տեսանյութում հավաքելու համար:
Հարթակում հասանելի են շաբլոններ և էֆեկտներ, որոնք ձեր աշխատանքը պրոֆեսիոնալին մոտ կդարձնեն: Կայքի հեղինակները պատմում են, որ շաբլոնների մեծ մասը ստեղծվել է իրենց կողմից:
Սիրարփի Աղաբաբյան