«Յանդեքս»-ը գլխավորել է ռուսական ամենաթանկ ինտերնետ-ընկերությունների վարկանիշը. նրա արժեքը կազմում է 12,38 մլրդ դոլար:
Samsung Electronics Co Ltd էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրողը մտադիր է կրճատել OLED-էկրանների արտադրությունն ի պատասխան iPhone X-ի ցածր պահանջարկի պատճառով սմարթֆոնների թողարկումը նվազեցնելու՝ Apple-ի որոշման:
Sony-ն ձեռնամուխ է եղել տաքսու օպերատիվ կանչի սեփական համակարգի մշակմանը, որը հիմնված կլինի առաջավոր արհեստական ինտելեկտի վրա, որը կկարողանա կանխատեսել, թե տաքսու պահանջարկը որ վայրում ավելի մեծ կլինի:
Տոկիոյի համալսարանի մի խումբ գիտնականներ մշակել են գերբարակ էլաստիկ լուսադիոդային դիսփլեյ, որը կարելի է սոսնձել մարդու մաշկի վրա:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները մշակել են մի սարք, որը կարող է էլեկտրականություն արտադրել մթնոլորտից:
Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում տեղի ունեցող ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար»։
ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը Հնդկաստանում է՝ Հայդերաբադ քաղաքում, որտեղ մասնակցում է ՏՏ համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology-WCIT):
Շատերն են բախվում Android սմարթֆոններում հիշողության արագ սպառումից և ավելորդ ֆայլերի կուտակումից: Քեշի մաքրումն ու ավելորդ ֆայլերից ազատվելը կօգնի ոչ միայն տեղ ազատել հիշողությունում, այլև կարագացնի համակարգի աշխատանքը:
Facebook սոցիալական ցանցը մտադիր է մի շարք միջոցառումներ իրականացնել տեղեկատվական անվտանգության ոլորտում, մասնավորապես՝ երկու անգամ կրկնապատկելով մասնագետների թիվը:
Amazon-ի բաժնետոմսերը փետրվարի 14-ին կայացած սակարկությունների արդյունքում թանկացել են 2,6 տոկոսով, ինչի շնորհիվ նրա կապիտալիզացիան աճել է մինչեւ 702,5 մլրդ դոլար:
Opportunity վետերան ռովերը փետրվարի 17-ին կտոնի Մարսի վրա իր աշախատանքի հինգհազարերորդ օրը:
Ռուսաստանում 32 գիգաբայթով iPhone 7 սմարթֆոնի գինը վաճառքի հանվելու պահից իջել է 40 տոկոսով:
Կիբեռհանցագործների խմբավորումը հայտնել է, որ կոտրել Է Windows 10 UWP-ի «անառիկ» պաշտպանությունը:
Apple կորպորացիան սմարթֆոնների՝ 2018 թվականին արտադրվող նոր սերնդի էկրանին կնվազեցնի կտրվածքը:
Facebook եւ Twitter պլատֆորմներն անբավարար են կիրառում օգտատերերի իրավունքների պաշտպանության՝ Եվրամիության (ԵՄ) կանոնները:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 8-12-ն Ալ-Մարջան կղզում, Ռաս Ալ-Խայմայում անցկացվեց առաջին Seaside Startup Summit-ը: Սամմիթի կազակերպիչ «Startup Armenia» հիմնադրամում նշում են, որ նախատեսվում է իրականացնել սամմիթներ աշխարհի տարբեր երկրներում՝ ծովափնյա շրջաններում:
Մասնագետներն Android գործառական համակարգի բազայով գործող մի քանի միլիոն սարքեր են հայտնաբերել, որոնք վարակված են գաղտնարժույթների մայնինգի գաղտնի գործառույթով վնասաբեր ծրագրային ապահովմամբ:
Facebook սոցիալական ցանցը կորցնում է ժողովրդականությունը ԱՄՆ-ի երիտասարդների ու դեռահասների շրջանում, որոնք ավելի ու ավելի ակտիվորեն են օգտագործում Instagram-ն ու Snapchat-ը:
WhatsApp մեսենջերի հաջողության հիմնական պատճառները թաքնված են դրա հուսալիության եւ պարզության մեջ:
Միացյալ Նահանգների Boston Dynamics-ի մասնագետները շուն-ռոբոտին սովորեցրել են բացել դռները:
WhatsApp մեսենջերը գործարկել է WhatsApp Pay ծառայությունը սմարթֆոնների միջոցով ծառայությունների եւ գնումների դիմաց վճարումների համար:
Twitter Incorporated ամերիկյան ընկերությունը, որին պատկանում է միկրոբլոգների համանուն ցանցը, 2017 թվականի չորրորդ եռամսյակում իր 12-ամյա պատմության մեջ առաջին անգամ զուտ շահույթ է ստացել։
Facebook-ը փորձարկում է նոր հնարավորություն, որի միջոցով օգտատերերը կարող են արտահայտել իրենց բացասական վերաբերմունքն այս կամ այն մեկնաբանության վերաբերյալ: Նոր գործառույթը կկոչվի «downvote», որը բառացի նշանակում է՝ «դեմ քվեարկել»:
Կապի անլար միջոցներ մշակող Qualcomm ընկերությունը շարժական հեռախոսների մի շարք խոշորագույն արտադրողների հետ պայմանավորվել է Snapdragon X5 չիպի բազայի վրա 5G-ի հետ համատեղելի սմարթֆոններ թողարկելու շուրջ:
SpaceX ընկերության ղեկավարն Instagam-ի իր էջում հրապարակել է Tesla Roadster սպորտքարում նստած մանեկենի վերջին լուսանկարը, սպորտքար, որը Երկրի արեգակնակենտրոն ուղեծիր է դուրս բերել Falcon Heavy նորագույն գերծանր հրթիռը։
Սիլիկոնային հովտում գործող FLYR ընկերությունը, որը մեքենայական ուսուցման միջոցով զբաղվում է ավիաընկերությունների գնային համակարգերի ստեղծմամբ և մշակմամբ, սկսել է համագործակցել հայկական «Վօլօ» ընկերության հետ:
Չինաստանի Գուանդուն հարավային նահանգում տեղի են ունեցել EHang 184 աշխարհում առաջին մարդատար անօդաչու թռչող ապարատի հաջող փորձարկումները:
Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ առաջանում են մի շարք նոր և, առաջին հայացքից՝ անսովոր մասնագիտություններ: Նոր մասնագիտություններ և նոր պահանջներ: Ինչպիսի՞ հատկանիշներ են պետք, որպեսզի ապագայում անգործ չմնաք:
Apple-ը Չինաստանի տարածքում կսկսի AliPay համակարգով վճարումներ ընդունել իր բոլոր պաշտոնական խանութներում:
SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքն իր Twitter-ում հրապարակել է տեսահեռարձակում Tesla ավտոմոբիլից, որին ավելի վաղ Falcon Heavy տանող հրթիռը դուրս է բերել Երկրի ուղեծիր։