Բաժիններ՝

Ինչպե՞ս ավելացնել iPhone X-ի ժեստերը Android-ում

XDA-ի մասնագետները ստեղծել են նոր հավելված, որը թույլ է տալիս օգտագործել Phone X-ի ժեստերը  Android-ում: Ամենակարևորը, այս հավելվածը աշխատում է առանց root-իրավունքների:

Navigation Gestures հավելվածը թույլ է տալիս օգտագործել այնպիսի հարմար ժեստեր, ինչպիսիք են.

  • Սվայփ աջ, ձախ, վերև և ներքև
  • Կոնկրետ հատվածի պարզ սեղմում
  • Կրկնակի սեղմում
  • Երկար սեղմում

Ամենատարածված գործառույթներից մեկը, որը հնարավոր է անել այս կամ այն ժեստով, «Հետ», «Տուն» և «Վերջերս» կառավարման կոճակների գործողություններն են, ինչպես նաև Google-ի օգնականի միացումը և անցումը վերջին հավելվածին (Windows-ում Alt + Tab-ի անալոգը)

Օգտատերերը նաև հնարավորություն ունեն էկրանի ներքևում հարմարեցնել հատուկ ցուցիչ, որը հուշում է այն  տարածքը, որտեղ կարելի է անել  ժեստը: Շատ գործառույթներ հասանելի են միայն վճարովի պրեմիում հավելվածում:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս