ԱՄՆ-ում կանխատեսել են մոտալուտ տեխնոլոգիական ապագան
Ամերիկյան Wired հանդեսը կատարել է մոտ ապագայում տեխնոլոգիաների զարգացման կանխատեսում: Հրատարակության հոդվածում յոթ կանխատեսում է բերված բժշկության, առեւտրի, Համացանցի եւ ռոբոտատեխնիկայի ոլորտներում: Հոդվածի առաջին բաժինը վերաբերում է հաքերային գրոհներին: Հեղինակների կարծիքով՝ կիբեռհարձակումները ժամանակի ընթացքում տեղի կունենան ավելի հաճախարկի:
Չարագործների գործողություններից կտուժեն ենթակառուցվածքի օբյեկտները, օրինակ՝ խոշոր գործարանները, ինչպես նաեւ ձեռնարկատերերն ու հասարակ քաղաքացիները: Երկրորդ կետը կապված է մանրածախ առեւտրի ավտոմատացված խանութներին՝ առանց դրամարկղների եւ վաճառողների: Նյութի հեղինակները համոզված են, որ այս ուղղությունը կզարգանա. շուտով անհրաժեշտ մթերքները կարելի կլինի պատվիրել հավելվածի միջոցով, իսկ դրանց առաքմամբ կզբաղվեն ռոբոտները:
Երրորդ պարագրաֆում պատմվում է անձնական տվյալների մշակման մասին: Հանդեսը նշում Է, որ ապագայում արհեստական ինտելեկտը կսովորի մարդկային հույզերը ճանաչել դեմքից եւ դրանից կախված կառաջարկի այս կամ այն ապրանքն ու մթերքը: Չորրորդ կանխատեսումը նվիրված է բժշկությանը: Հրատարակությունը ենթադրում է, որ բժիշկները մի քանի տարի հետո կկարողանան հաջողությամբ փոխել ԴՆԹ-ն՝ գենետիկական հիվանդությունները բուժելու համար. այդ տեխնոլոգիան բավականաչափ մատչելի կլինի:
Հինգերորդ կանխատեսումը ռոբոտներն են հեռընթաց չվերթերում: Նշվում է, որ դա փոխադրողներին թույլ կտա զգալիորեն տնտեսել: Վեցերորդը վիրտուալ եւ լրացուցիչ իրականության համատարած եւ անհրաժեշտ օգտագործումն է: Հեղինակները կարծում են, որ ապագայում առանց դրանց գործնականում հնարավոր չի լինի աշխատանքներ կատարել: Վերջապես, յոթերորդ բաժինը կապված է բլոքչեյն –տեխնոլոգիաների հետ: Հրատարակության կանխատեսմամբ՝ խոշոր ծառայությունների, օրինակ՝ տաքսու, ինտերնետ-խանութների, սոցիալական ցանցերի աշխատանքում այսպես թե այնպես գործի կդրվեն բոլոր օգտատերերը: