Բաժիններ՝

Facebook-ը դեմ չէ սոցցանցի պետական կարգավորմանը

Facebook ընկերությունն ընդհանուր առմամբ հանդես չի գալիս պետության կողմից սոցցանցի կարգավորման դեմ եւ պատրաստ է համագործակցել մյուս երկրների իշխանությունների հետ: Այդ մասին ելույթ ունենալով New America ոչ առեւտրային հետազոտական կենտրոնի հարթակում, հայտարարել է ընկերության գլոբալ քաղաքականության վարչության պետ Մոնիկա Բիքերթը: Նրա ելույթը հեռարձակվել է New America-ի կայքում:

«Կարծում եմ, որ կառավարությունն, անտարակույս, դերակատարություն ունի Facebook-ի դերի շուրջ այս քննարկումներում, եւ մենք դա ողջունում ենք: Եվ կարգավորումը հաստատ մի այնպիսի բան չէ, ինչի դեմ մենք կտրականապես առարկում ենք, ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն այդ մասին ասել է Կոնգրեսում վերջերս կայացած լսումների ժամանակ»,- հավելել է նա: Բիքերթը նշել է, որ իր աշխատանքի մի մասը իշխանությունների հետ մշտապես փոխգործակցելն է «ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ մյուս երկրներում»:

Դեպարտամենտի ղեկավարը պատմել է, որ «ամիսը մեկ անգամ» ժամանում է Վաշինգտոն՝ պաշտոնատարներին պարզաբանելու ընկերության այս կամ այն քայլերը: Նրա խոսքով՝ հարկ է, որ Facebook-ը «նման հարաբերություններ պահպանի ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ այլ կառավարությունների հետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս