Samsung-ը Արհեստական ինտելեկտի կենտրոն է բացել Մոսկվայում
Էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի Samsung Electronics հարավկորեական արտադրողը Մոսկվայում բացել է արհեստական ինտելեկտի (ԱԻ) բնագավառի հետազոտությունների կենտրոն։
Կենտրոնն աշխատելու է ԱԻ-ի ոլորտում ընկերության համար հինգ հիմնական ուղղություններով՝ մեքենայական ուսուցում, խոսքի ճանաչում եւ համադրում, վիզուալ օբյեկտների ճանաչում («համակարգչային տեսողություն»), ռոբոտատեխնիկա եւ վարորդներին «խելացի» օգնության համակարգեր: Այդ մասին Samsung-ի ներկայացուցիչները հայտնել են մամուլի ներկայացուցիչների համար կազմակերպված միջոցառման ժամանակ:
Մոսկովյան հարթակը կդառնա աշխարհում նմանօրինակ հինգերորդ կենտրոնը. 2017 թվականի վերջին հետազոտական լաբորատորիաներ են բացվել Սեուլում եւ Սիլիկոնային հովտում, իսկ 2018 թվականի մայիսի վերջին՝ Քեմբրիջում եւ Տորոնտոյում: Աշխատանքի ընթացքում պլանավորվում է բոլոր հինգ կենտրոնների մասնագետների սերտ փոխգործակցությունը:
ԱԻ-ի կենտրոնի հաստիքակազմը ներառում է շուրջ 50 մարդ, ժամանակի հետ պլանավորվում է այն ավելացնել` հասցնելով մոտավորապես 100 մասնագետի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը