Բաժիններ՝

Apple-ը նոր ծրագրային ապահովում է ցուցադրել Apple Watch-ի և Mac-ի համար

Apple կորպորացիայի ներկայացուցիչները հունիսի 4-ին Սան Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ) ծրագրային ապահովման մշակողների խորհրդաժողովում պատմել են այն նոր գործառույթների մասին, որոնք կստանան Mac-ի սեղանի համակարգիչները եւ Apple Watch-ի սմարթ-ժամացույցները: Համաժողովի հեռարձարկումը իրականացվել է նրա պաշտոնական կայքում։

Apple Watch-ի համար այս տարի ավելի ուշ ընկերությունը խոստանում է թողարկել watchOS 5 նորացումը: Սարքի բազմաթիվ նոր հնարավորությունները օգտատերերի համար կդյուրացնեն սպորտով զբաղվելը, այդ թվում՝ խմբերով:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է այլ օգտատերերի հետ ոչ մեծ մարզական մրցումների անցկացման ծրագրային ապահովմանը: Նորացումը նաեւ կներառի սարքի տիրոջ ֆիզիկակակն վիճակը հսկելու միջոցների օպտիմալացումը: Ժամացույցներն, օրինակ, կսովորեն հաշվել, թե քանի կալորիա է ծախսվել յոգայով զբաղվելու վրա: Դրանք նաեւ կարող են ինքնուրույն որոշել՝ երբ է օգտատերը սկսել զբաղվել սպորտով:

Apple-ում խոստանում են, որ ժամացույցներն ավելի արդյունավետորեն են գործակցելու Siri ձայնային օգնականի հետ: Վերջինիս հնարավոր կլինի ավելի շատ հրահանգներ տալ: Apple-ը հունիսի 4-ին ներկայացրել է Mac սեղանի համակարգիչների համար նախատեսված օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որն ստացել է macOS Mojave անվանումը:

Դրանում մեծ ուշադրություն է դարձված օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությանը: Մասնավորապես, կարելի կլինի նշել, թե տվյալների ինչ խմբերի հետ կկարողանան առնչվել այս կամ այն հավելվածները: Նորացման մեջ լրացուցիչ գործիքներ են ներառված Safari բրաուզերի համար: Դրանում կարելի կլինի գործարկել ռեժիմ, որում սահմանափակված է սոցիալական ցանցերում օգտատերերի վերաբերյալ տվյալների հավաքումը:

Խան Խոսեի խորհրդաժողովը կշարունակվի հինգ օր. որոնց ընթացքում ընկերությունը, ինչպե սպասվում է, կներկայացնի նոր հավելվածներ ու սարքեր: Հունիսի 4-ին ավելի վաղ այնտեղ արդեն ներկայացրել են iOS շարժական օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որում կարտացոլվեն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ստեղծել լրացված իրականության էֆեկտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս