
Ներկայացվել է թևնոց, որն օդի միջոցով կլիցքավորի սմարթֆոնը

BandCharge թևնոցի հեղինակները նշում են, որ այն կարողանում է լիցքավորել սմարթֆոնն առանց լարերի, երբ հեռախոսը պարզապես օգտատիրոջ ձեռքում է: Նախագծի պաշտոնական կայքում շատ հակիրճ տեղեկատվություն է տեղադրված։
Ըստ հեղինակների՝ թևնոցն ունի հատուկ ընդունիչ, որն արձակում է ռադիո հաճախականության ազդանշան: Սմարթֆոնն ընդունում է այդ ազդանշանը և վերածում է այն էներգիայի:
Սա թևնոցի հնարավորությունների միայն մի փոքրիկ մասն է: Այժմ նախագծի հեղինակները թաքցնում են մանրամասները։
Ամենայն հավանականությամբ, սմարթֆոնի մեջ կտեղադրվի հատուկ ընդունիչ, որին թևնոցը կուղարկի ազդանշան: Ներայացված լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ թևնոցը սմարթֆոնը կարողանում է լիցքավորել 15-20 սմ հեռավորության վրա:
Թևնոցի մեջ կարելի է տեղադրել նաև microSD հիշողության քարտ և առանց լարային ինտերֆեյսի ստանալ թևնոցի տեղեկատվությունը սմարթֆոնի վրա: Նշվում է, որ թևնոցը կաշխատի iOS և Android օպերացիոն համակարգերում:
Սիրարփի Աղաբաբյան