Հայաստանում օգտատերերի 36.78%-ը ենթարկվել է համացանցից վարակման փորձերի. դա 7-րդ ցուցանիշն է աշխարհի երկրների շարքում
                                    Հայաստանի օգտատերերի սարքերի 36.78%-ը 2018 թվականի հունվար-մարտին ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այս ցուցանիշով Հայաստանը 7-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների շարքում։ 2017 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 29,02% և 10-րդ տեղ։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։
| Երկիր | գրոհի ենթարկված օգտատերերի %,
 հունվար-մարտ, 2018թ.  | 
|
| 1. | Բելառուս | 40,90 | 
| 2. | Ուկրաինա | 40,32 | 
| 3. | Ալժիր | 39,69 | 
| 4. | Ալբանիա | 37,33 | 
| 5. | Մոլդովա | 37,17 | 
| 6. | Հունաստան | 36,83 | 
| 7. | Հայաստան | 36,78 | 
| 8. | Ադրբեջան | 35,13 | 
| 9. | Ղազախստան | 34,64 | 
| 10. | Ռուսաստան | 34,56 | 
| 11. | Ղրղզստան | 33,77 | 
| 12. | Վենեսուելա | 33,10 | 
| 13. | Ուզբեկստան | 31,52 | 
| 14. | Վրաստան | 31,40 | 
| 15. | Լատվիա | 29,85 | 
| 16. | Թունիս | 29,77 | 
| 17. | Ռումինիա | 29,09 | 
| 18. | Քաթար | 28,71 | 
| 19. | Վիետնամ | 28,66 | 
| 20. | Սերբիա | 28,55 | 
«Համացանցի միջոցով Հայաստանի օգտատերերի սարքերի վարակման փորձերի նման նշանակալի աճը պայմանավորված է երկրի նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրության աճով։ Նրանք ձգտում են կոտրել հայաստանցի օգտատերերին հետաքրքրող ավելի շատ կայքեր և այնտեղ տեղադրել վնասաբեր սկրիպտներ և ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրեր, անձնական և բանկային տվյալների գողության և շատ այլ ծրագրեր։
Համացանցից վարակման սպառնալիքներից պաշտպանվելուն օգնում են համացանցի օգտագործման կանոններին հետևելը և վեբ-մոդուլ ունեցող արդյունավետ հակավիրուսը»,- պարզաբանում է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    