Բաժիններ՝

Google-ն արհեստական ինտելեկտ չի մշակի սպառազինության մեջ օգտագործելու համար

Միացյալ Նահանգների Google ընկերությունն արհեստական ինտելեկտը չի օգտագործի զենքի համակարգերի կամ այնպիսի դիտարկումներ իրականացնելու համար, որոնք խախտում են մարդու իրավունքները, սակայն կշարունակի փոխգործակցել կառավարական գերատեսչությունների եւ զինվորականների հետ:

Այս մասին ասված է Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Փիչայիի հայտարարության մեջ, որը զետեղվել է ընկերության ինտերնետ-բլոգում:

Փիչային նաեւ շարադրել է այն սկզբուքները, որոնցով ընկերությունը մտադիր է ղեկավարվել այդ ուղղությամբ հետագա աշխատանքներում: Արհեստական ինտելեկտի օգտագործումն, ընդգծել է նա, պետք է լինի «սոցիալապես օգտակար», քանի որ այդ բնագավառում առաջընթացը վերաբերում է առողջապահությանը, անվտանգությանը, էներգետիկային, տրանսպորտին, արդյունաբերական արտադրությանը եւ զվարճանքների ոլորտին:

Արհեստական ինտելեկտի ստեղծումը չպետք է նպաստի «անարդարացի նախապաշարմունքներին» այն բանում, ինչ վերաբերում է ռասային, ազգային եւ գենդերային ինքնությանը եւ քաղաքական կամ կրոնական հայացքներին, համոզված է Փիչային: Նրա խոսքով՝ արհեստական ինտելեկտ մշակելիս կնախատեսվեն «անվտանգության ապահովման հուսալի միջոցներ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930