
Facebook-ը դուրս է մնացել ԱՄՆ-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող կայքերի եռյակից

Reddit ժամանցային պլատֆորմն առաջ է անցել Facebook սոցիալական ցանցից ԱՄՆ-ում ամենատարածված կայքերի ցուցակում: Դա է վկայում Alexa ընկերության վարկանիշը, ընկերություն, որը պատկանում է Amazon-ին։
Նախնական տվյալների համաձայն՝ Reddit-ը Facebook-ին հետ է մղել չորրորդ հորիզոնական: Հինգերորդ տեղն զբաղեցրել է Amazon-ը: Միջին հաշվով օրական օգտատերերը Reddit-ում անցկացնում են 15 րոպե, մինչդեռ Facebook-ում՝ գրեթե 11 րոպե, իսկ Amazon-ում՝ յոթուկես րոպե: Առաջին երկու հորիզոնականներն զբաղեցնում են Google-ը եւ նրան պատկանող YouTube տեսահոսթինգը:
Այդ երկու կայքերից յուրաքանչյուրում օգտատերերն օրական միջին հաշվով անցկացնում են յոթական եւ ութական րոպե: Avexa-ի վարկանիշը ձեւավորվում է ամսական շրջանառության հիման վրա՝ հաշվի առնելով օրվա ընթացքում դիտված էջերի թիվը եւ միջին հաճախումը: Մինչդեռ համաշխարհային վարկանիշում Reddit-ը գտնվում է վեցերորդ, իսկ Facebook-ը՝ երրորդ հորիզոնականում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: