Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանի ու Ալխաս Ղազարյանի նախաձեռնությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վերցվել է ընտրական հիմնադրամները վերահսկելու գործառույթն ու այն կոռուպցիայի կանխարգերլման հանձնաժողովին տրվել։
Նոյեմբերի 23-ին Երեւան ժամանած ՀԱՊԿ ղեկավարներից միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ դիմավորեց Նիկոլ Փաշինյանը, մյուսներին դիմավորում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին մի շարք երկրներում, մասնավորապես Հունաստանում, Գերմանիայում և Իտալիայում հավատարմագրված ՀՀ դեսպաններն ակտիվ հանդիպումների մեջ են այդ երկրների տարբեր շրջանակների հետ։
Շուրջ 5 ամիս կալանքի տակ գտնվող Նորին Սուրբ Օծություն ՏՏ Գարեգին Բ-ի եղբորորդին իր կալանքը հորեղբոր գործոնով չի պայմանավորում:
Մինչ ոստիկանության համակարգում հպարտությամբ արձանագրում են բարեփոխումների «շռնդալից ընթացքն» ու մասնավորապես նոր ներդրվող պարեկային ծառայության նվաճումները, «Փաստ» թերթին հերթական ուշագրավ տեղեկություններն են հայտնի դառնում, որոնք, շատ մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում:
ՀՀ Առողջապահության նախարարությունը 2022 թվականի ապրիլի 7-ի Կառավարության որոշման համաձայն՝ միաձուլման ձեւով վերակազմակերպեց երկու անհամատեղելի կառույցների՝ «Մաշկաբանության ազգային կենտրոն» եւ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:
Երեկ ՀԱՊԿ նիստը Նիկոլ Փաշինյանը բացել է քննադատությամբ։ «Հայաստանն ավարտում է իր նախագահությունը ՀԱՊԿ-ում։
Թեեւ ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականության մասին, սակայն ամեն ինչ դեռ վերջնական չէ:
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը թեեւ նոր-նոր է պաշտոնի նշանակվել, բայց արդեն իրական կադրային ջարդ է սկսել:
Իշխող քաղաքական թիմի համար, փաստորեն, անգամ շտապօգնության մեքենաների նվերը կարող է իրական տոնի վերածվել:
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար Երեւանի բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել։
Արցախում իրականցվող շինարարական աշխատանքների համար պետական գերատեսչությունների կողմից հայտարարված մրցույթներում մեծամասամբ «Կապավոր» ՍՊԸ-ն է հաղթում:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է մեծ թվով պետական պաշտոնյաների անուններ՝ ՀՀ վարչապետ, փոխվարչապետեր, ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, պատգամավորներ եւ այսպես շարունակ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցին ընդառաջ վերջին օրերին իշխանական լրատվամիջոցները, բառի բուն իմաստով, տեռոր են կազմակերպել` իշխանական, մերձիշխանական շրջանակների ներկայացուցիչների կարծիքներն են հրապարակում առ այն, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ ունեցած պարտավորությունները եւ սեպտեմբերի 13-ին ռազմական եւ այլ աջակցություն չի ցուցաբերել
Այս հոդվածը գրելու շարժառիթն «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խմբագրականն էր՝ «Գործընկերների հետ պետք է անկեղծ լինել» վերտառությամբ, որտեղ զուգահեռներ էին անցկացվում 2011-2013 թթ. արտաքին քաղաքական դրվագների եւ Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականության միջեւ:
Արցախի քաղաքական շրջանակներում խոսում են, որ պատերազմից հինգ պակաս՝ 2020 թվականի մայիսի 29-ին, Արցախի ԱԱԾ տնօրեն նշանակված, իսկ պատերազմից հետո պաշտոնանկ եղած եւ ներկայումս Հայաստանում Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կամո Աղաջանյանը հնարավոր է առաջիկայում նշանակվի ուժային կառույցներից մեկի ղեկավար։ Խոսքը ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնների մասին է։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում դեռեւս շարունակում են գերության մեջ գտնվել ՀՀ քաղաքացիներ:
Արցախի Հանրապետության պետնախարար նշանակվելուց հետո, բացի հիմնական խնդիրներից, Ռուբեն Վարդանյանը բախվել է ևս մեկ բավական լուրջ խնդրի, որը նրան պարզապես անակնկալի է բերել:
Եկող տարի սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ իշխանության ամենաբարձր օղակից հանձնարարվել է քրեական վարույթներ նախաձեռնել բոլոր այն անձանց դեմ, ովքեր, այսպես ասած, ձայների կրողներ են եւ կարող են օգնել կամ խանգարել ՔՊ-ին՝ Երեւանում անցկացնել իր թեկնածուին եւ ընտրություններում հաղթել։
Օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Փաշինյանի հետ. պաշտոնական հաղորդագրություններից հայտնի դարձավ, որ պետքարտուղարը, մի շարք այլ արձանագրային ձևակերպումներից զատ, Փաշինյանին հորդորել է շարունակել առաջընթացը կոնկրետ արդյունքների ուղղությամբ՝ աջակցելու խաղաղ գործընթացին։ Շատերը տարակուսեցին, թե ինչու է միայն հայկական կողմին նման «հորդոր» ուղղվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ չի գնացել Քննչական կոմիտե՝ 44 օրյա պատերազմի առիթով հարուցված քրեական վարույթով հարցաքննության. ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն են գնացել Վարչապետի մոտ՝ նրան հարցաքննելու:
Նոյեմբերի 22-23-ին Երևանում կանցկացվեն ՀԱՊԿ նիստեր, այդ թվում՝ նոյեմբերի 23-ին կկայանա ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ հյուրընկալել է բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին եւ նրան պարգեւատրել Հայրենիքի շքանշանով։
Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իշխող քաղաքական թիմի ներսում «սեւ ագռավի» է վերածվել:
2022 թվականի հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիս է ունեցել եւ կրկին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ արել մանիպուլատիվ հայտարարություններ:
«Քաղպայմանագիր» խմբակցությունում անակնկալի են եկել հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած այն հայտարարությունից, թե ինքը դեռ 2021 թվականի հունվարին է ընդունել Ռուսաստանի առաջարկները։
«Կալանք տվող» դատավորներից ոմանք պահեստային դատավորներ կլինեն. դատարանը փակելու հետքերով:
Պետությունն ընտրված վերաբերմունքով է առաջնորդվում պաշտոնյաներին կամ նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքի ձեռք բերման օրինականությունը ստուգելու կամ մութ անկյունները բացահայտելու հարցում:
Բանակում դժգոհ են առաջիկա ատեստավորման հեռանկարից, ասում են՝ քչերն են կարողանալու հաղթահարել։