Հայաստանը երբեք պետք չէ, որ Թուրքիայի դեմ գործի փոքր երկրի դիրքից. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների «մերձեցման» գործընթացին, Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականին հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանն ասաց.

«Մենք բանակցություններով չէ, որ սահմանը փակել ենք, հետևաբար բանակցելու կարիք չունենք: Եթե Հայաստանի կառավարությունը դիմի բանակցությունների, սա կլինի նրա սխալը. Թուրքերը փակել են, իրենք էլ թող բացեն: Մենք մինչ օրս որևէ պայման չենք դնում՝ ի տարբերություն թուրքական կողմի: Մենք անելու ոչինչ չունենք. կուզեք` բացեք, չեք ուզի` ոչ, ձեր խնդիրն է, մեր սահմանը միշտ բաց է: Մեզ համար Թուրքիան թշնամի երկիր է, որովհետև մեր դեմ շրջափակում է իրականացնում: Մենք Թուրքիայի հետ խոսելիք չունենք: Այս ռազմավարությունից ամենաշատը ես ինքս՝ Բագրատս եմ տուժում: Բայց պետք չէ մեզ նկատի առնել, սա երկրի քաղաքականություն է: Հայաստանը երբեք պետք չէ, որ Թուրքիայի դեմ գործի փոքր երկրի դիրքից:

Պետք է ասի, որ մենք հավասար անկախ պետություններ ենք, ես ունեմ իմ զորքը, ունեմ իմ համակարգերը, դու քո գործին գնա: Ինձ համար նշանակություն չունի, որ ինձ հետ դիվանագիտական հարաբերություններ չես հաստատել. Դա թշնամական վերաբերմունք է»:

Տեսանյութեր

Լրահոս