Հանրության մոտ շարունակում է քննարկման առիթ մնալ, թե ինչու ԱՀ ԱԳ-ն նախկին նախարար Դավիթ Բաբայանը ինքնակամ հանձնվեց թշնամուն։
Տիգրան Ավինյանը մի մեծ քեֆ է կազմակերպել` ընտրվելու կապակցությամբ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության մի շարք որոշումներում:
Ինչ է կատարվում Երեւանի շտապօգնությունում, սովորական «բարդակ» է հիշեցնում:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Արցախի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ գործընթաց է սկսում նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղարկելու դեմ, նրա հայտարարությունների հիմքով քրեական գործ է հարուցվել` զինվորական պաշտոնեական անփութության եւ «մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու» հոդվածներով։
Այս օրերին թերթին պարբերաբար տեղեկություններ են հասնում, որ մինչև տարեվերջ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հնարավոր է վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները։
Ալիեւն ուզում է, որ որոշ քանակի արցախցիներ վերադառնան իրենց տները եւ, ըստ տեղական ԶԼՄ-ների, Ստեփանակերտում հսկողություն իրականացնող ոստիկանություն է կարգել, որ լքված տները չթալանվեն:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին հոկտեմբերի 11-13-ը գործուղել է Բեռլին՝ Դրեզդեն։
Հատկանշական է, որ քննչական մարմնի անգործողությունը նույնիսկ արձանագրվել է դատախազության կողմից: Թերթը հետևելու է իրադարձությունների զարգացմանը, որին կանդրադառնանք առաջիկայում։
Բալասանյանը ԱԱԾ-ում ցուցմունք է տվել եւ այնպիսի բաներ է հայտնել, որ, ըստ էության, նախաքննական մարմինը այս գործով անցնող անձանց դեմ որեւէ բան չի գտել
Արդյոք իրավապահ համակարգը համարձակություն կունենա՞ հարց բարձրացնելու, թե ով էր Սամվել Բաբայանին մանդատ տվել ՀՀ կամ Արցախի իշխանության թիկունքում հակառակորդի հետ բանակցելու հարցում, որն, ըստ էության, պետական դավաճանության տարրեր է պարունակում:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության՝ լայնածավալ ագրեսիայի և արցախցիների բռնի տեղահանման հետ կապված՝ որոշում էր կայացվել հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը:
Մարությանի օրոք են կատարվել գնումներ, որոնք եղել են այլ բան, սակայն գրանցվել է որպես ասֆալտապատում և այդ նպատակով հատկացվել է 178 մլն դրամ։
Ալթունյանն ու եւս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են «ՊՆ գնումների գործընթացի արդյունքում փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ»։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Հինգշաբթի Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց «Եվրո 2024»-ի իր խմբի հետնապահ Լատվիայի հավաքականին՝ ցուցադրելով իր վատագույն խաղերից մեկը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ հարուցված քրեական գործով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ ու խուզարկություն իրականացրել։ Բանն այն է, որ Աննա Արեւշատյանի ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար եւ այս պահին կալանքը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Աշղեկի մասին ակնարկելով՝ Ավինյանը, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ Հայկ Մարութանի ժամանակ շինարարության ու բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանին, ում մասին տեղեկություններ էին տարածվել, թե հայտնվել է այդ պաշտոնին՝ բացառապես շնորհիվ այն բանի, որ ժամանակին զբաղվել է Կարգին Հայկոյի՝ Հյուսիսային պողոտայի տան վերանորոգման աշխատանքներով, ու դա բավարար էր, որպեսզի այդ մարդը նշանակվեր նման պատասխանատու աշխատանքի:
«Մեր տեղեկություններով՝ Նոր Նորքի թաղապետի պաշտոնում կնշանակվի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով հայտնի է իր աղմկոտ գրառումներով։
Դրամը նախ կտրուկ արժեզրկվեց, ապա նորից արժևորվեց: Մասնագետներն ասում են՝ երկու դեպքում էլ պետք է խոսել չակերտավոր «արժևորման» կամ «արժեզրկման» մասին:
Արդեն առիթ ունեցել ենք նկատելու, որ միանգամայն կոնկրետ անձինք, շրջանակներ, որոնք հստակ զուգահեռվում են փաշինյանական իշխանության հետ կամ առնվազն այդ իշխանության սատարողներն են, աչքի են ընկնում Արցախի, արցախցիների հանդեպ ատելության, թշնամանքի քարոզներով:
Նախարարությունը որոշել է փոխել շենքի արտաքին լուսավորության ողջ համակարգը եւ այդ նպատակի համար հատկացրել է շուրջ 25 մլն դրամ։
Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ անտեղի ու կեղծ պատճառաբանություններով խուսափում է Արցախի վտարանդի կառավարության հետ շփումներից, այլ կերպ ասած՝ արհամարհում է նրանց:
Մինչ իշխանությունն ու ընդդիմությունը լուռ են, Պետրոսյանն օրերս տված մամուլի ասուլիսի ժամանակ հռչակեց հանձնախմբի առաջնահերթությունները
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Որքան ես հասկանում եմ, Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»:
Հաշվի առնելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում՝ առողջապահության նախարարությունն ընդունել է Պատվաստումների ազգային օրացույցում նոր պատվաստանյութերի ներդրման ռազմավարություն:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը պաշտոնի նշանակվել է 2018 թվականի հունիսին։ Նա այն պաշտոնյաներից է, որ, թեեւ եղավ իշխանափոխություն, եւ փոփոխվեց ամբողջ կառավարական համակարգը, նա, միեւնույնն է, մնաց նույն ոլորտում եւ չընկավ ոլորտից ոլորտ։
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը, ամենայն հավանականությամբ, «սովորական մահկանացուներին» աշխատանքի չեն կանչել, որ լրացուցիչ ռեսուրս չծախսեն, ասենք, նրանց ստուգելու, հետեւելու վրա
ՔՊ-ականների մի հատված արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին են առաջարկել Ամբակում Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նախարար Մինասյանը մերժել է։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան հասկացրել են, որ նա միակ արժանի թեկնածուն է, սակայն դեռ վերջնական որոշում չկա։
Իսկ «Մայր Հայաստան» շարժումից համախոհները «ձեռքերը լվանում են», որովհետեւ վերջիններս ասում էին, որ գալիս են իշխանափոխության, բայց, կարծես թե, դեմ չեն քաղաքապետարանում ընդդիմադիր ավագանի աշխատել։