Բաժիններ՝

«Ինչքան կարողացանք իշխանություն փոխել, այնքան էլ գազի գինը կփոխենք». մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մինչ քննարկվում էր գազի սակագնի բարձրացման հարցը, հանձնաժողովի դիմաց քաղաքացիները շարունակում էին բողոքել:

«Գազի գինը բարձրանում է, իսկ աշխատավարձը, թոշակները ցածր են: Մարդկանց վիճակը գնալով վատանում է: Ապրելակերպ չկա, ամբողջ ձմեռը ով պետք է այդքան մարդկանց թաղի, բոլորը կցրտահարվեն, կմեռնեն: Չի բավականացնում ոչ թոշակը, ոչ աշխատավարձը, կառավարությունն ինչքան էլ սուբսիդավորի: Չի կարելի մարդկանց դնել սենց ռամկեքի մեջ ու սեղմել և ոչ մի անգամ չմտացել ժողովրդի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց Աիդա Ադամյանը:

Քաղաքացիներից մեկն էլ շարունակեց. «Պետք չի այդ սուբսիդավորումը: Վերջում էլի մենք չե՞նք մուծելու, որտեղի՞ց են տալու: Էլի իրենց մարդկանց կգցեն սոցիալապես անապահով մարդկանց մեջ, իրենք հաստատ սոցիալապես անապահովի մեջ կընկնեն ու կօգտվեն գազի սուբսիդավորումից, մեղք են: Ինչքան իշխանությունը կարողացանք փոխել, այնքան էլ հիմա գազի գին կփոխենք, մասսան դարձել է ոչնչություն»: Այս քաղաքացու տեսակետին հակադարձեց մեկ այլ քաղաքացի. «Ես ոչինչ չեմ»»:

Իսկ թե ինչպես ակտիվիստները տապալեցին գազի գնի քննարկումը՝ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031