Բաժիններ՝

Ինչպես է «Սպայկան» մարելու գյուղացիների պարտքերը. մամուլ

««Ժողովուրդի» տեղեկացավ, որ մայիսի 16-ին հրդեհված «Սպայկա» ընկերությունը մոտ 50 միլիոն դրամ պարտք է եղել Գեղարքունիքի մարզի բնակիչներին, որոնցից կարտոֆիլ է մթերել:

Ընկերության պահեստների հրդեհից հետո տնօրինությունը անելանելի վիճակում է, ու դեռ պարզ չէ, թե ինչպես կարող են վերադարձնել գյուղացիների պարտքերը: Մինչև ընկերության հրդեհվելը «Սպայկան» խոստացել էր քիչ-քիչ մարել գումարը:

Երեկ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, թե ընկերությունը մարում է գյուղացիների պարտքը: «Այժմ 9.5 միլիոն դրամ է մնացել»,- նշեց մեր զրուցակիցը: Պարզեցինք նաև, որ «Սպայկան» 7 համայնքի բնակիչների դեռ պարտք է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031