Բաժիններ՝

Նովոն վիրավորել է օպերատորներին՝ նրանց լակոտ որակելով. մամուլ

«Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ «ելույթ» ունեցավ նաև ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը՝ Նովոն: Պատգամավորի ելույթն ամենևին կապ չուներ հանրապետությունում տեղի ունեցած կարկտահարության հետևանքները վերացնելու մասին քննարկվող թեմայի հետ»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.

«Վերջինիս կռիվը, ինչպես միշտ, լրագրողների հետ էր: «Տղա ջան, քամակդ էն կողմ տար, չե՞ս տեսնում խանգարում ես». դիմեց նա օպերատորներից մեկին, իսկ հետո ասվածը շրջապատին ընկալելի դարձնելու համար հայտարարեց. «Էս լակոտները գալիս են ստեղ, չեն թողնում լսենք»: Նկատենք, որ նա այդ պահին գլխով հավանության նշաններ էր ցույց տալիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Արմավիրի մարզի պատգամավորների՝ տեղում մարզի բնակիչների խնդիրներին ծանոթանալու կոչերին, մինչդեռ օպերատորները փակել էին պատգամավորի՝ Արգամիչին իր խանդավառությունը տեսանելի դարձնելու փորձերը:

Հիշեցնենք, որ այս պատգամավորը հաճախ է հայտնվում լրագրողների ուշադրության կենտրոնում հենց իր վարքագծի պատճառով և հենց ուշադրությունից էլ «նյարդայնացած» պատգամավորը սովորաբար իրեն ուղղված հարցերին պատասխանելու փոխարեն սկսում է սպառնալ և վիրավորել լրագրողներին՝ հմնականում օգտագործելով «դավայ-դավայ» բառակապակցությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս