 
                        Փեսան զենքով, կրակոցներով ահաբեկել է զոքանչին. մամուլ
 
                                    «Ժողովուրդը» տեղեկացավ, որ նախօրեին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում կրակոցներ են հնչել: Տեղի բնակիչներից մեկը գնացել է աներոջ տուն, սկզբում քարերով հարվածել տան պատուհաններին, այնուհետև կրակել:
Մարմարաշենի գյուղապետ Էդուարդ Հակոբյանը «Ժողովուրդի» հետ զրույցում
ասաց, թե իր տեղեկություններով՝ կրակոցներ չեն հնչել, ուղղակի լուրջ վիճաբանություն է եղել. «Նախ ասեմ, որ վիճաբանողներն իմ համայնքի բնակիչները չեն, մեր գյուղում ապրում են վարձով: Նախկին փեսան եկել է իր զոքանչի տուն, վիճաբանել է, դուռ ու ապակի է կոտրել: Զոքանչն էլ հաղորդագրություն է տվել, թե իր փեսան զենքով, կրակոցներով իրեն ու իր ընտանիքին ահաբեկել է»:
Ամբողջական նյութը կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        