 
                        Սերժ Սարգսյանը չի օգնի գյուղացիներին. մամուլ
 
                                    «Ի տարբերություն ՀՀ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում իր սեփական միջոցներից գումար հատկացնել օրերս Արմավիրի մարզում կարկտահարության հետեւանքով տուժած գյուղացիներին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
Համենայնդեպս, Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը «Ժողովուրդի» հարցին, թե պատրաստվում է նա գումար հանգանակել կարկտահարությունից տուժած գյուղացիներին, հայտնել է. «Սերժ Սարգսյանն օգտագործում է իրեն հասանելի բոլոր միջոցները` աջակցելու ՀՀ կառավարության ջանքերին ու նախաձեռնություններին, որոնք ուղղված են Արմավիրի մարզում աննախադեպ կարկտահարությունից տուժած համայնքներին ու տնտեսություններին օժանդակելուն»»:
Ամբողջական նյութը կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        