
Ջհանգիրյանը բացատրել է, թե ինչու ինքը չգնաց զիջման. մամուլ

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Երեկ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավոր, ՀԱԿ վարչության անդամ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Մարտի 1-ի 10 զոհերից 7-ի հարազատների հետ և ներկայացրել իշխանությունների կողմից Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման տապալումը և դրանից հետո ստեղծված իրավիճակը:
«ՉԻ»-ի հետ զրույցում Գագիկ Ջհանգիրյանը մանրամասնեց. «Ես նրանց բացատրել եմ որոշման տապալման դրդապատճառները: բացատրել եմ նաև, թե ինչու ես չհամաձանեցի իշխանությունների վերջին առաջարկի հետ: Այնուհետև մենք քննարկեցինք՝ ինչպես պետք է շարունակել Մարտի 1-ի դեպքերի հետապնդման խնդիրը»»:
Ամբողջական նյութը կարդացեք «ՉԻ» այսօրվա համարում: