Բաժիններ՝

«Արմավիան» խաբե՞լ է Հայաստանի Հանրապետությանը. մամուլ

«Երեկ «Ժողովուրդի» խմբագրություն են դիմել «Արմավիա» ավիաընկերության նախկին օդաչուները, բորտուղեկցորդները և ավիաինժեներները՝ պատմելով, որ ընկերությունն իրենց 7 ամսվա աշխատավարձը չի վճարել:

Այս պատմության մեջ, սակայն, ուշագրավը ոչ թե այն է, որ ավիաընկերության համար ամենակարևոր մասնագետները չեն գնահատվել, այլ որ այդ ընկերությունը խաբել է Հայաստանի Հանրապետությանը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

««2011 թվականից սոցվճարներ չեն արվել մեր անունով: Իհարկե, պահումներն արվել են, աշխատավարձը ստացել ենք, բայց հիմա պարզել ենք, որ 2011-ից մինչ 2013թ. նոյեմբեր ամիսը ընկերությունը սոցվճարներ չի արել: Մարդիկ կան, որ պետք է թոշակի գնան, այդ խնդիրն էլ լուծված չէ, մի խոսքով, խայտառակ իրավիճակում ենք հայտնվել»,- վրդովված նշեցին «Արմավիայի» նախկին աշխատակիցները: «Արմավիայից» «Ժողովուրդին» փոխանցեցին, որ հարցին կպատասխանեն տոներից հետո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս