Բաժիններ՝

Ոստիկանները ծեծի՞ են ենթարկվել. մամուլ

««Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բաժնում նախօրեի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել:

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հենց ոստիկանապետ Տիգրան Գալստյանի աշխատասենյակում ոստիկանները բախվել են գեներալներից մեկի «տղաների» հետ: Սակայն Վարդենիսի ոստիկանապետը մեզ հետ զրույցում ասաց, թե իրականում նման բան չի եղել, «ուղղակի Էջմիածին քաղաքից երկու տղա հյուր են եկել Վարդենիս, ու նրանց ավտոմեքենային գիշերը փողոցում հարվածել են»: Դրանից վիճաբանություն է սկսվել:

«Մենք շատ արագ ինֆորմացիա ենք ստացել, կանխել ենք այդ վիճաբանությունը, ու նրանք բոլորը ոստիկանության բաժին են բերման ենթարկվել: Ինչ պետք է արվեր, արվել է օրենքի շրջանակներում, այնուհետև ստորագրությամբ նրանք բաց են թողնվել: Իսկ այժմ քննություն է կատարվում»,- «Ժողովուրդին» վստահեցրեց ոստիկանապետը: Սակայն քաղաքում լուրեր են շրջում, որ ոստիկանները ծեծի են ենթարկվել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս