
ՌԴ-ի հետ բացատրական աշխատանք պետք է տանել. մամուլ

«Հայաստանը պետք է ստորագրի կամ առնվազն նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը»,- երեկ «Աոավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանը միաժամանակ շատ կարևոր աշխատանք պետք է տանի ՌԴ-ի հետ. «Հայաստանյան քաղաքական էլիտան բացատրական աշխատանք պետք է տանի ՌԴ-ի հետ, որ այդ համագործակցության մեջ ՌԴ-ի համար որևէ վտանգավոր բան չկա, քանի որ ռազմատեխնիկական համագործակցության կամ անվտանգության մասին խոսք չկա: Խոսքը աոևտրատնտեսական հարաբերությունների մասին է, ինչը չի կարող մրցակից լինել ՌԴ-ին»,- Ստեփան Գրիգորյանի խոսքն է մեջբերում «Աոավոտ» օրաթերթը:
Ամբողջական հոդվածը կարդալ «Աոավոտի» այօրվա համարում: