Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանն ահաբեկում է մոնումենտցիներին. մամուլ

«ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գրեթե ամեն օր գործի գնալիս և վերադառնալիս ահաբեկում է շրջակայքի բնակիչներին և իր ճանապարհին հայտնված մեքենաների վարորդներին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Վերջին շրջանում նա բնակվում է Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող իր նորակառույց հսկայական տանը: Աշխատանքի գնալիս կամ վերադառնալիս ի պաշտոնե նրան ուղեկցում են «միգալկեքով» երկու ջիպեր, որոնց ահասարսուռ ազդանշաններն ահաբեկում են շրջակայքի մարդկանց:

Կասկադի համալիրի հարևանությամբ մի քանի նորակառույց բազմաբնակարան շենքերի բնակիչները մեզ դժգոհեցին, որ Հ. Աբրահամյանի շարասյան երեք մեքենաները օրվա որոշակի ժամերի, երբ ինքը տանն է լինում, կայանում են դեպի իրենց շենքը տանող ճանապարհին ու խանգարում են իրենց երթևեկին, իսկ ահասարսուռ ազդանշաններից իրենց երեխաները վախենում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031