Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյան. Ինչի՞ համար ներողություն խնդրեմ. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տեղյակ չէ, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հ/կ-ն դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննել, թե ինչքնով էր Երևանի ավագանու ընտրություններին իր վարքագիծը պատգամավորի վարքագծին հարիր և իրավաչափ:

«Ես չեմ էլ իմանում՝ ինչ կազմակերպություն է: Ի՞նչ եմ խախտել, ես խաբար չեմ»,- Aravot.am-ին ասաց պարոն Ալեքսանյանը: Հետո վստահեցրեց, որ ինքը ընտրությունների օրը պատգամավորին անհարիր պահվածք չի ցուցաբերել, ընդամենը փորձել է կարգուկանոնին հետևել:

Պարոն Ալեքսանյանից նաև հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ ինքը ներողություն խնդրի իր կատարածի համար. «Ինչի՞ համար ներողություն խնդրեմ, ո՞վ է ասում: Եթե վատ բան արած լինեմ, ներողություն կխնդրեմ, բայց ես վատ բան չեմ արել»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031