
Բանկետը՝ «Ֆլորենցիայում». մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան Օպերայում դատախազության 95-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էր իշխանական գրեթե ողջ էլիտան: Ինչպես նաև՝ եվրոպական մի շարք երկրներից և ԱՊՀ-ից ՀՀ ժամանած գլխավոր դատախազների պատվիրակությունը՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի գլխավորությամբ: Այնպես որ, Օպերայի շրջակայքը օղակված էր գերթանկարժեք մեքենաներով:
«Ժամանակի» տեղեկություններով՝ դատախազությն 95-ամյակի տոնակատարությունը շարունակվել է Հրազդանի կիրճում գտնվող «Ֆլորենցիա» ռեստորանում: Ընդ որում՝ առանց Սերժ Սարգսյանի մասնակցության»:
Շարունակությունը կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում: