Բաժիններ՝

Ո՞վ է ցանկանում դառնալ ՎՊ նախագահ. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով՝ ՎՊ նախագահ է ցանկանում դառնալ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրա այդ ցանկությունը սրվել է հատկապես վերջին շրջանում, երբ աղմկոտ հաշվետվությունը ներկայացնելուց հետո ՎՊ գործող նախագահ Իշխան Զաքարյանի գլխին «սև ամպեր» կուտակվեցին, և չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը նրան այլևս թույլ չտա պաշտոնավարել երկրորդ ժամկետում»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Սակայն մեր տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը նախագահականում հրավիրված հայտնի նիստից հետո Ի. Զաքարյանն էլ ՎՊ-ում է խորհրդի նիստ հրավիրել ու հայտարարել, որ հույս չունենան, թե ինքը հրաժարական կտա: Ավելին՝ ասել է, որ աշնանն ինքը վերընտրվելու է իր պաշտոնում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս