Բաժիններ՝

Նոր են սրսկում. մամուլ

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Երևանի ամառային տապից փրկվելու համար Աղվերան այցելող քաղաքացիները շարունակում են ահազանգել միջատների գրոհի մասին:

«ՉԻ» նախորդ համարներից մեկում հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Արզաքանի գյուղապետ Նորիկ Մովսիսյանի խոսքով, դեռևս օրեր առաջ Աղվերանի անտառները պետք է հատուկ դեղամիջոցներով սրսկվեին, այդպիսով միջատները պետք է վնասազերծվեին: Քաղաքացիները, սակայն, պնդում են, որ Աղվերանում շարունակում է վիճակը նույնը մնալ, և միջատների խայթոցների հետևանքով շատերը բժշկի են դիմում:

Նորիկ Մովսիսյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչու իրավիճակի որևէ փոփոխություն չկա: Պարզվեց, որ անտառները նոր են սրսկվում»:

Շարունակությունը՝ «ՉԻ» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031