Բաժիններ՝

«Գազպրոմի» ազգային շահը ավելի կարևոր է, քան ՌԴ-ի ազգային շահը. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալո-Պովոլժիեի հետազոտությունների կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը «Առավոտի» հետ զրույցում նշեց, թե չի կարծում, որ Ռուսաստանի կողմից ճնշումներ են գորադրվում Հայաստանի նկատմամբ, որպեսզի ՀՀ-ն հետ կանգնի ինչ-որ քայլերից:

«Եթե դիտարկենք գազի սակագների բարձրացման հարցը, ապա շատ հաճախ Ռուսաստանի գործողությունները մենաշնորհների նկատմամբ, այդ թվում՝ «Գազպրոմի» դեպքում, դրանք շատ վատ են փոխկապակցված Ռուսաստանի քաղաքական, ազգային շահերի հետ, այսինքն՝ «Գազպրոմի» ազգային շահը շատ հաճախ ավելի կարևոր է, քան Ռուսաստանի ազգային շահը, ցավոք: Այդ իսկ պատճառով գազի սակագնի շուրջ գործընթացն էլ չէի կապի Հայաստանի՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ընդունման կամ չընդունման հետ, այդ խոսակցություններին առհասարակ լուրջ չէի վերաբերվի»,- նկատեց Ալեքսանդր Սկակովը»:

Ալեքսանդր Սկակովի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Առավոտի» այօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031