Ասում են, թե առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները. Արծվիկ Մինասյանը, Դավիթ Լոքյանը եւ Լեւոն Մկրտչյանը կմնան իրենց պաշտոններին:
ԱԺ պաշտոնների բաշխման գործընթացը թեպետ խիստ գաղտնի է պահվում ՀՀԿ շարքային անդամներից, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներին Սերժ Սարգսյանն ասել է, որ կիմանան մինչեւ ԱԺ առաջին նիստը՝ ԳՄ նախորդող նիստում։
Առաջիկայում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին լուրջ մրցակիցներ կարող են հայտնվել հայկական շուկայում: «Հայազն» կուսակցության ղեկավար Արմեն Մկրտչյանն ու քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը որոշել են զբաղվել շաքարավազի, ալյուրի, ձեթի, հավի բդի և մի շարք այլ ապրանքատեսակների ներկրմամբ:
ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ազատվե՞լ է վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի պաշտոնից՝ նշեց. «Դեռ ժամանակը չի, կխոսենք այդ մասին»։
Գեներալ Հայկազ Բաղմանյանը չի շտապում հաստատել իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի չորս տեղակալներից երեքի հաստիքը կկրճատվի: Կրճատվողներն են Հայկազ Բաղմանյանը և Ստեփան Գալստյանը, իսկ Ապրիամովի փոխարեն նոր տեղակալ չի նշանակվի:
Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի առաջին նրբանցքի 11 առանձնատան բնակիչ Ստեփան Մարկոսյանին դանակահարել էին, ինչի հետևանքով վերջինս մահացել էր:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ հայտնաբերված ձայնալսող սարքի դեպքի վերաբերյալ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նյութեր են նախապատրաստվում:
Օրեր շարունակ առաջիկա նշանակումները գաղտնի պահող Սերժ Սարգսյանն արդեն սկսել է բացել «քարտերը»: Ընդամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում՝ նրա անունը չկար ինքնաբացարկ հայտնածների ցանկում: Իսկ դա նշանակում է, որ արդարադատության նախարարի թափուր պաշտոն կունենանք:
Մինչ քաղաքական շրջանակները քննարկում են «Ծառուկյան» դաշինքի շուրջ ընթացող պրոցեսները եւ մասամբ տեղեկությունների, մասամբ ենթադրությունների հիման վրա դրանք կապում իշխանության հետ, գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ հերքի կասկածները:
օրերս Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն 9 մլն դրամանոց «Լեքսուս» մակնիշի ջիպ է նվիրել իր թիմակիցներից տարածաշրջանում հայտնի Կյաժին (Վահրամ), ով Արտաշատի մի քանի գյուղերում բավականին լուրջ ներդրում է ունեցել Արգամ Աբրահամյանի հաղթանակի գործում:
ԿԸՀ արձանագրություններով այլևս ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանն Արտաշատի քաղաքապետի պաշտոնից դեռ հրաժարական չի ներկայացրել:
Առաջիկա օրերին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություններ կլինեն: Մինչ այժմ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ուներ չորս տեղակալ: Որոշվել է կրճատել նրանցից երեքի հաստիքը:
Պատգամավորի թեկնածուների` ԿԸՀ-ի հրապարակած ինքնաբացարկի դիմումներից պարզ դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը գնում է ԱԺ-ում աշխատելու ու առաջիկայում հրաժեշտ է տալու մարզպետի պաշտոնին: Փոխարենը՝ ՀՀԿ թեկնածուներից ինքնաբացարկ հայտնեց շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանի՝ «Շինանյութի Սերոժի» փեսան՝ Կարեն Բոթոյանը, ով Գեղարքունիքում ամենաշատ ձայներն է ստացել ՀՀԿ թեկնածուներից:
Մայիսի 18-ին հրաժարական տվող կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի․ Կարեն Կարապետյանի կադրերը կմնան իրենց տեղում: Պաշտոնին հրաժեշտ կտա միայն աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ կնշանակվի ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, ՄԱԿ-ում ներկայացուցիչ՝ փոխարինելով Արման Կիրակոսյանին:
«Պետական հիմնարկներում այս օրերին սկսվել է Երեւանի ավագանու ընտրությունների համար ՀՀԿ օգտին ցուցակների հավաքագրման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ խորհրդարանական ընտրություններից առաջ սկանդալում հայտնված դպրոցի եւ մանկապատեզի տնօրենները ոչ միայն դաս չեն քաղել խայտառակվելուց հետո, այլեւ շարունակում են էլ ավելի եռանդուն կերպով ձայների ու ցուցակների հավաքագրման գործընթացը:
«Ցանկացած մարդ, ով զբաղվում է քաղաքականությամբ, պիտի ենթարկվի իր քաղաքական թիմի որոշումներին: …Ես պատրաստակամ եմ աշխատելու և՛ գործադիրում, և՛ օրենսդիրում»,- ասաց նա:
Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը գտնվում է Մոսկվայում: Նա նեղ շրջապատում ասել է, որ չի ցանկանում այլևս վերադառնալ Հայաստան։
ՀՀ դիվանագիտական կորպուսում կադրային տեղաշարժեր են սպասվում: Մեր աղբյուրի փոխանցմամբ` քննարկվում է Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը։ Չնայած շրջանառվում է Հերմինե Նաղդալյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, նա հրաժարվել է առաջարկից:
«Ծառուկյան» դաշինքի «12-ի գործը», ըստ որոշ տեղեկությունների, համակարգել է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը։ Պարզելով, որ իր թիմը՝ Նապոլեոն Ազիզյան, Հարություն Ղարագյոզյան եւ հարազատ որդին՝ դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ համար Արթուր Մանուկյան, հայտնվել է 23 ինքնաբացարկ «ներկայացնողների» ցուցակում, Մանուկյանը գործի է անցել՝ նախաձեռնելով «քցվածների» իրավունքների վերականգման գործընթաց։
Ասում են, թե ԲՀԿ-ում մթնոլորտն այնքան է լարված, որ որեւէ մեկը որեւէ մեկի հետ որեւէ հարց չի քննարկում, միմյանց հեռախոսազանգերին չեն պատասխանում, վախենում են` մի բան այնպես չանեն, «լինչի ենթարկվեն», ասել է` մանդատից զրկվեն:
ՀՀԿ-ի ցուցակով ՄԻԱԿ-ի պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով քարոզարշավից առաջ ԱԺ ամբիոնից իր կոլեգաներին կոչ արեց մնալ բարեկրթության շրջանակներում, քարոզարշավի ժամանակ նոր ոճ կիրառել, ժողովրդին ներկայանալ նոր գաղափարներով, ծրագրով, կոնկրետ քայլերով, կոչ էր արել չզբաղվել պոպուլիզմով, քանի որ դրա ժամանակն անցել է: Դրա փոխարեն առաջարկել էր ներկայանալ սեփական ծրագրերով, վաստակել վստահություն և այդ ճանապարհով քվեի տեր դառնալ:
Պաշտպանության նախարարությունից հափշտակությունների գործով աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Պարզվում է, որ ՀՀ ՊՆ-ին ապրանք մատակարարող ընկերությունների մասնագետները գաղտնի գործարքի մեջ են մտել զորամասի պաշտոնատար անձանց հետ:
Լավատեղյակ աղբյուրը պատմում է, որ ԿԸՀ-ի ժամը 15։00-ի նիստից հետո, երբ բոլոր «ընդվզողները» գնացել ու հետ են վերցրել իրենց դիմումները, ժամը 17-ի սահմաններում Հարություն Կարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, կրկին գնացել է ԿԸՀ եւ խնդրել, որ հետ վերցնեն իր մանդատը՝ ուժի մեջ թողնելով ինքնաբացարկի դիմումը։
Եթե մայր գետը չորանում է, ապա չորանում են նաև նրա վտակները: Ուստի չենք կարող ասել` Ծառուկյանը թուլացա՞վ, թե՞ ուժեղացավ:
«Ծառուկյան» դաշինքը քննարկում է ինքաբացարկից հրաժարված պատգամավորներին խմբակցությունից հեռացնելու հարցը, որպեսզի ԱԺ-ում չհավակնեն որեւէ պաշտոնի՝ հանձնաժողովներում եւ խորհրդարանական պատվիրակությունում:
Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Նա ոչ միայն ազատվել է պաշտոնից, այլև արձակվել զինվորական ծառայությունից:
Մենք, բնականաբար, դեմ ենք սրան, հեչ մարդ չգիտի, որ տեղափոխեցին Ռուսաստան արդյոք կնստի՞ ճաղերի հետևում ու իրեն հասանելիք պատիժը կկրի՞, թե՞ ազատ կարձակեն։ Մեր անելիք քայլն այն է, որ մենք բողոքարկելու ենք մինչև Եվրադատարան, ուրիշ հնարավոր անելիքներ չունենք:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանը երեկ ազատ է արձակվել: Վերնիսաժի գործով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Գոռ Առաքելյանին դիմավորելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել պաշտոնյաներ, քրեական հեղինակություններ, անգամ՝ աստղեր:
Երբ երկիրը հնդկական սերիալներ է նայում, լրագրողներն էլ ստիպված են հնդիկ դերասանների հետ հարցազրույցներ անել։ Մեր լրագրող Աննա Պապիկյանը կապվել է «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալի գլխավոր հերոսի՝ Արնավի դերակատար Բարուն Սոբտի հետ եւ զրուցել նրա հետ։ Դերասանն ասել է, որ գիտի Հայաստանի մասին:
ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում այս անգամ չկա «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն, որը նախորդ տարի 278-րդն էր. այն ժամանակ այս ընկերությունը վճարել էր մոտ 85,6 մլն դրամ հարկ: Հատկանշականն այն է, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ը խոշոր հարկատուների ցանկից դուրս մնաց պետականացվելուց հետո, երբ բաժնեմասերն ամբողջությամբ «նվիրեց» Երեւանի քաղաքապետարանին: