Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը իր յուրայիններին տեղավորում է աշխատանքի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Արտաշատում քաղաքապետի ընտրությունները նոյեմբերի 5-ին են, սակայն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ի թեկնածու Կարեն Բենիամինյանը քաղաքապետարանն արդեն համալրում է յուրայիններով։

Երեկ Արտաշատի փոխքաղաքապետ է նշանակվել Բաբկեն Լեւոնյանը, որը Կարեն Բենիամինյանի մոտ ընկերն է, սակայն Յուվա գյուղից է, նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի շրջապատից։

Արտաշատում երեկ տարակուսած էին՝ Լեւոնյանն Արտաշատի գրանցում ունի՞, որ նշանակվել է փոխքաղաքապետ։ Նա գործարար է, կահույքի խանութ-սրահ ունի:

Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի տեղակալ՝ Հովիկ Աբրահամյանի ազգակից Գագիկ Պողոսյանը հրաժարական էր տվել։ Նա այժմ Արգամ Աբրահամյանի օգնականն է ԱԺ-ում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս