«Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել, բացի այդ, ոստիկանության պետի հրամանով ոստիկանության մեկ ծառայող ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ»։
Մարդկանց տրամադրությունները մարտական են: Ընդամենը մի քիչ լարվածություն առաջացավ վերջին դեպքերի առնչությամբ: Իրավիճակը սրվեց ու կրակեցին Հարավային թևի ուղղությամբ: Սակայն, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է, և արտառոց որևէ բան չկա ժողովրդի և՛ տրամադրության, և՛ ընկալումների մեջ:
Սահմանադրական դատարանի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում՝ 21 տարի այս աթոռն զբաղեցրած Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին պետք է հրաժեշտ տա պաշտոնին, քանի որ դառնում է 70 տարեկան։ Թեկնածուներից է Հրայր Թովմասյանը։
Դատախազությունը և ոստիկանությունը, կարծես թե, անգործության են մատնված: Ըստ երևույթին, չեն ցանկանում կոնֆլիկտ ունենալ կրիմինալ աշխարհի դեմքերի հետ: Մնում է սեփական անձն անվնաս պահել սեփական միջոցներով, ինչպես անում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս խստացրել է հատկապես Գյումրու քաղաքապետարանի ներսի անվտանգության հսկողությունը և հատկապես՝ 3-րդ հարկում, որտեղ գտնվում է իր աշխատասենյակը։
Ճվճվ Արոյի» դին հայտնաբերվել էր հուլիսի 7-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում: Հանրությանը հայտնի Վարդանյանը մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան: Վերջինս եղել է Երևանի ավագանու ԲՀԿ անդամ. նա և նրա երկու որդիները բազմիցս հայտնվել են մամուլի եւ մասնավորապես իրավապահների ուշադրության կենտրոնում:
Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում:
«Պարոն Գյոզալյանը շատ լավ էր աշխատում, շնորհակալություն ենք հայտնել, բավարարված ենք, բայց ժամանակները փոխվում են, պետք են նոր, թարմ կադրեր»,- փոփոխությունը այսպես հիմնավորեց Վարդանյանը։
Արագածոտնի մարզպետարանից հավաստիացնում են, որ մարզում 70 հակակարկտային կայան կա տեղադրված։ Սակայն նշյալ գյուղական համայնքների տարածքում դրանք բացակայում են։
Մոտ օրերս կհրապարակվի նախկին պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ դեսպան նշանակվելու հրամանագիրը. ագրեմանն արդեն ստացվել է: Նա միանգամից 3 երկրում կկատարի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները՝ Դանիա, Նորվեգիա, Իսլանդիա:
Այս օրերին ջերմաստիճանը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նկատում է, որ երկու օրվա ընթացքում գրանցվել է 20 աստիճանի տարբերություն:
Պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցի մասնակցությամբ նախորդ պատահարը եղել էր հունիսի 26-ին: Այն ժամանակ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին: Տուժել էր 8 զինծառայող»։
Սոցապնախարար Արտեմ Ասատրյանը վստահեցրել է, որ պաշտոնանկ եղած փոխնախարար Աշոտ Մարգարյանի հետ բացարձակապես որևէ խնդիր չի ունեցել, բայց հրաժարվել է հայտնել հեռացման պատճառը. «Ես կարծում եմ, որ անձնական որոշումները մեկնաբանության կարիք չունեն
Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների արդունքում կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, կրճատվելու են նախարարարությունները, վերանալու են առընթեր մարմինները։
ԲՀԿ-ից դուրս եկած, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պարտության մատնված Մարտուն Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, քաղաքական ասպարեզում վերստին՝ հայտնվելու հույսը կտրել է և լայն թափով բիզնես գործունեություն է ծավալում:
Ազգային Ժողովի նոր պատգամավորներից է Արթուր Մանուկյանը: Նա 35 տարեկան է, անկուսակցական ու «Ծառուկյան» խմբակցության անդամ: 2005–2017 թթ. աշխատել է «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում՝ որպես արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ, իսկ մինչ պատգամավոր դառնալն էլ՝ միջազգային հարաբերությունների գծով տնօրեն:
Ադրբեջանը նման քայլերով եւ լարվածությամբ փորձում է ուշադրություն գրավել Ղարաբաղյան կոնֆլիկտի անլուծելի մնալու վրա։ Նրանք ցանկանում են գրավել թրամփների կամ նրա նմանների ուշադրությունն այդ գործընթացի վրա։ Ահա թե ինչ կարող է դա նշանակել։
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետը նամակ է ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին՝ հայտնելով, որ դատարան չի կարող ներկայանալ, քանի որ շատ զբաղված է:
ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը շարունակում է լրջորեն քննվել իրավապահների կողմից:
Գրել էինք, որ ԱԺ նախագահի 22 խորհրդական-օգնականներից մնալու են 6-ը: Սակայն ոմանց համար ԱԺ աշխատակցի «ուդոն»՝ վկայականը, կարևոր է, ուստի պատրաստ են անգամ անվճար աշխատել, օրինակ, նավթի բիզնեսում հայտնի Վահագն Գրիգորյանը, նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը, Վրույր Փենեսյանը, Լատվիայում պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, նախկին դատախազ Սեյրան Յուզբաշյանը:
Քիչ կարողություններ չունի նաև ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Մասնագիտությամբ մաթեմատիկոս պատգամավորը ունի երկու բնակարան և մեկ հողամաս: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր, մանկավարժ Մանե Թանդիլյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ մլն դրամ եւ 100 ԱՄՆ դոլար:
Կարկուտի պատճառով մարզի մի քանի համյանքների գարու, հացահատիկի, բանջարեղենի հողատարածքները և պտղատու այգիները վնասվել են։
2018 թվականին ուրվագծվող սցենարը սա է, որը կարծես արդեն շրջանառության մեջ է դրվում։ Այս պարագայում հասկանալի է, որ ֆորմալ առումով երկբևեռ իշխանությունում բավականին շատ լծակներ մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին, և նա, ունենալով ԱԺ-ում վերահսկիչ փաթեթ, ցանկացած պահի կարող է փոխել վարչապետին։
Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, որ «Ոսկե ծիրան 2017» միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախատեսվում է ցուցադրել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կյանքի մասին մեկ գեղարվեստական՝ «Ծիրանի այգիներ» ֆիլմը, որի ռեժիսորը Փուրիա Հեյդարին է, և մեկ փաստավավերագրական ֆիլմ` «Լսիր ինձ», որի ռեժիսորն էլ Գագիկ Ղազարէն է: Գեղարվեստական ֆիլմում խաղում են հայ դերասաններ, իսկ երկրորդում իրական կերպարներ են:
Կենտրոնը բաղկացած է ուսումնա-մեթոդական եւ գիտա-արտադրական բաժիններից: Դատելով հրապարակված նյութից, այստեղ կան հայկական ժողովրդական երգի- պարի համույթ, պարի խմբեր, երեխաներին սովորեցրել են հագուստի մոդելավորում, նկարչություն, շախմատ, խեցեգործություն, կահույքագործություն, մրգաչրերի պատրաստում եւ ձեւավորում, նաեւ իրականացվել է որոշ սարքավորումների նախագծում եւ պատրաստում:
Մեզ տեղեկություններ էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ։ Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուց հետո նա վաճառել էր իր բիզնեսը, եւ տեղեկություններ կային, թե շուտով դեսպան է նշանակվելու, ինչը չեղավ։
Խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելը եւ հետո վայնասուն բարձրացնելը միջազգային պրակտիկայում ընդունված մարտավարություն է եւ (կարծում եմ՝ անարդարացիորեն) կրում է ազգերից մեկի անունը։ Բայց ազգի հանդեպ ատելությունը, ամբողջ ազգից վրեժ լուծելու ձգտումը չպիտի մթագնի մեր ուղեղը։ Նախ ՝ այն պատճառով, որ պատերազմը սառնսրտություն է պահանջում։
ԱԳՆ ապաշնորհությունից և ոչ նախաձեռնողական արտաքին քաղաքականությունից դժգոհ է ոչ միայն ամբողջ հանրությունը, այլ նաև իշխանությունները:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մի քանի տարի առաջ հայտարարում էր, որ բացի հագուստներից՝ ոչինչ չունի, ավելի ուշ նա ասաց, որ 2000 թվականից սկսած աշխատավարձը հավաքում է, որ տուն առնի, որովհետեւ ապրում է ընդամենը 32 քմ տարածքով բնակարանում։
2012-ի համեմատ ներգաղթյալների թվի շեշտակի նվազումը հետազոտողները պայմանավորում են նրանով, որ այժմ ՀՀ-ն ու ՌԴ-ն ունեն միասնական աշխատանքային շուկա, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիները կարող են տարվա մեջ 9 ամիս աշխատել ՌԴ-ում: Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում պաշտոնապես գրանցված միգրանտների թիվը 2017-ի առաջին կեսում 26.8%-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից: Հետազոտողների կարծիքով, գլխավոր պատճառն այն է, որ պակասել է ուկրաինացի ներգաղթյալների հոսքը։
Ազգընտիրներին ևս երկու տանջալից օրեր են սպասվում, հուլիսի 6-ին Ազգային ժողովում կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարվի, որը, ամենայն հավանականությամբ, կձգվի 2-3 օր։