Հնարավոր է՝ ստեղծվի Միասնական քննչական կոմիտե. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության վերնախավում նորից ակտիվացել են քննարկումները մեկ ուժեղ, միասնական Քննչական կոմիտե ստեղծելու մասին։ Բանն այն է, որ երկրում սպասվող կադրային, կառուցվածքային փոփոխություններին ընդառաջ հնարավոր է քննչականները ևս միավորվեն ՔԿ-ի կազմում։ Խոսքը, մասնավորապես, ՊԵԿ-ի և ՀՔԾ-ի քննչականների միավորման մասին է, որոնք առաջին փուլում չմիավորվեցին՝ տարբեր պատճառներով։ Դա նշանակում է, որ միայն ԱԱԾ-ն կպահպանի իր քննչական կառույցը:

Հիշեցնենք, որ 2014թ․ ստեղծված Քննչական կոմիտեի կազմում միավորեցին ընդամենը երկու գերատեսչության՝ ՊՆ-ի և ոստիկանության քննչական ծառայությունները։ Մեծ պայքարի գնով այն ժամանակ ՀՔԾ-ն, ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի քննչականները չներառվեցին նորաստեղծ մարմնում, սակայն իրավապահ մարմնի ղեկավարները չէին բացառել դրա հնարավորությունը՝ նշելով, որ եթե ՔԿ-ն հաջողի, հետագայում կմիավորվեն նաև մյուս քննչականները, քանի որ նման մարմին ստեղծելու իմաստը մեկ տեղում քննություն կատարող մարմինները միավորելու մեջ էր, քննչական գործողություններն ավելի արդյունավետ դարձնելու։ Այս պարագայում կլինի լայն հնարավորություններ ունեցող ուժեղ կառույց՝ Միասնական քննչական կոմիտե»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս