
Մոսկվայի կենտրոնում հայ գործարարի է սպանվել. «ՀԺ»

«Երեկ անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում կրակել է 45-ամյա հայ գործարար Արսեն Փափազյանի վրա: Որոշ ժամանակ անց նա մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Հարձակումը տեղի է ունեցել Մյասնիցկայա փողոցում՝ տուժածի բնակավայրից ոչ հեռու: Ենթադրվում է, որ գործարարի վրա կրակել է քիլլերը: Նրա արձակած գնդակները դիպել են Փափազյանի կրծքավանդակին՝ ձախ եւ աջ կողմերից՝ վնասելով թոքը:
Արսեն Փափազյանը զբաղվում էր շինարարությամբ: Ակտիվորեն ներգրավված էր հայկական սփյուռքի կյանքում:
Նա երեւանցի էր, գրանցված էր Օդեսայում եւ գլխավորում էր «ԱՍՊ-Տրանսստրոյը»։
Փափազյանը Վորոնեժի մարզի Հանրային պալատի ազգային քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահն էր եւ «Անի» հայկական մշակութա-քրիստոնեական հասարակական կազմակերպության ղեկավարը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: