առուկյան» դաշինքի պատգամավորները երեկ հավաքվել են «Փարավոնում»։ Մասնակցել է ողջ ֆրակցիան, անգամ Իշխան Զաքարյանը։
Նախօրեին սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը «վրաերթի» էր ենթարկել Սամվել Կարապետյանին, ինչը, պարզվում է, բավական թանկ է նստել նրա վրա: Հիշեցնենք, որ նախարարը հայտարարել էր. «Սամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ եւ տեւական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել մարզաձեւին, ծանր հարված հասցրեց, եւ եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ»:
Կառավարությունը բարեփոխումների անվան տակ կադրային եւ այլ փոփոխություններ է կատարել մաքսային ոլորտում: Բագրատաշենի մաքսակետի օրինակով կարելի է տեսնել, թե դրանք ինչ հետեւանքներ են առաջացրել:
Նշենք, որ այս համայնքում նախորդ ընտրությունների ժամանակ ինքնաառաջադրվել էր նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ, այժմ կալանավայրում գտնվող Արայիկ Խանդոյանը:
Երեկ հայտնի դարձավ, որ մարզային բուժհաստատությունների ղեկավարները այս հարցով անգամ դիմել են տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, որն էլ իր հերթին նոր հասունացող բողոքի ալիքի մասին տեղեկությունը փոխանցել է վարչապետ Կարեն Կարապետյանին:
Օրեր առաջ՝ սեպտեմբերի 30-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում: Տեղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին: Սակայն Վրաստանի ոստիկանությունը ժամանել է գյուղ եւ արգելել խաչքարի տեղադրումը: Լարվածությունը վերածվել էր ծեծկռտուքի:
Վրաստանի հայ համայնքում լուրեր են շրջում, թե Յուրի Վարդանյանը առողջական խնդիրներ ունի: Մեր այս տեղեկությունը Վրաստանում Հայաստանի դեսպանատնից չհաստատեցին, բայց միեւնույն ժամանակ նաեւ չհերքեցին:
Բանն այն է, որ սույն թվականի հունիսի 13-ին Սահմանադրական դատարանը վարույթ էր ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի կողմից ներկայացված դիմումը, որով վերջիններս վիճարկում են քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթը, որի ուժով տուժողների քաղհայցը թողնվել էր առանց քննության: Գործով առաջին նիստը պետք է տեղի ունենար վաղը ժամը 10:00-ին:
Նախարար Արմեն Ամիրյանին, կարծես, չի հաջողվում ինտեգրվել այս ոլորտին: Դրա վկայությունն է և ոլորտի ներկայացուցիչների, և իշխանության հենց Բաղրամյան 26-ի դժգոհությունը նրա աշխատանքից:
Այնպես չի, որ մենք բացթողումներ, թերություններ չունենք, մենք մեր ամենօրյա աշխատանքում փորձում ենք դրանք վերացնել: Անհամեմատելի է այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայում: Ի՞նչ աստիճան պետք է լինի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, Երեւանում, որ մեր ոստիկանները դիմեն նման քայլի:
Մինչ ԱԺ ուղարկվելը` «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը քննարկվել, «ադաբրյամսի» է արժանացել նախագահական նստավայրում` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Ներկաները տարակուսել են, որ կառավարության ներկայացրած կարեւորագույն նախագծի քննարկման ժամանակ ներկա չի եղել վարչապետը։
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որ մոտ 290 մլն դրամ յուրացնելու համար դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, բայց հինգ տարի անց ազատ արձակվեց, այդպես էլ չի փոխհատուցել պետությանը հասցված վնասը:
Պետոյանը հյուրատներ, քոթեջներ ունի Սոչի, Անապա, Ադլեր քաղաքներում եւ դրանց շուրջ: Սակայն վերջերս այդ տարածքի «բրատվայի» հետ լուրջ խնդիրներ ունեցավ:
Սեպտեմբերի 28-ին Վանաձորի քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Նախագահ Սերժ Սարգսյանի ներման հրամանագրով վաղաժամ դադարեցվել է նրա պատժի կրումը:
Հայաստանում ուղևորափոխադրումները նվազել են: Հայտնի փաստ է, որ դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը:
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանն ասաց, որ դեպքի մասին ինքը տեղյակ է: Օրեր առաջ պարզել է, որ Դմիտրիի և Իննայի ընտանիքում երեխա կա: Ամուսիններն, ի դեպ, երկար տարիներ երեխա չեն ունեցել: 45-ամյա Դմիտրին և 33-ամյա Իննան մեծացել են մանկատանը:
Մարզային մասնաճյուղի տնօրենը դժվարացավ միանշանակ ասել, որ դիզենտերիայով վարակվելու պատճառը ջուրն է. «Միանշանակ ասել չեմ կարող, պարզապես ջրից վերցված նմուշառումներից պարզվել է, որ ջրի որակը չի համապատասխանել սանիտարական նորմերին: Ջրի ներքին ցանցը ախտահարվել է, կատարվել է մեր ու գյուղապետարանի կողմից գերքլորացում»:
Սպիտակ քաղաքում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել մայրն ու երկու մանկահասակ երեխաները:
Երեկ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն ազատվեց աշխատանքից։
Վարչապետի որոշմամբ՝ Եղիշե Մարգարյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ:
Հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված չէ ո՛չ թոշակների, ո՛չ նպաստների, ո՛չ աշխատավարձերի բարձրացում: Փոխարենը կառավարությունը կանխատեսել է 4 տոկոս գնաճ, ինչը նշանակում է՝ 2018թ. շատ ավելի վատ ենք ապրելու:
Ավագ Աբրահամյանը՝ նախկին վարչապետը, չի ցանկանում գնալ առճակատման, թեկնածու առաջադրել։
32-ամյա կինը ամուսնացած չի եղել, հղիությունը թաքցրել է բոլորից: Կնոջը հիվանդանոց ընդունելուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները:
Կրակոցների արդյունքում սպանվել էր Գագիկ Մոսինյանը, իսկ Վահագն Աբգարյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Հնչած կրակոցները Ալավերդի քաղաքում գործող երկու հանցավոր խմբավորման միջև տարիներ շարունակ լարվածության դրսևորում էր. մի կողմում Վ. Աբգարյանն է, մյուս կողմում՝ նրա հեռավոր ազգական Տարոն Աբգարյանը, որի թիմի անդամներին՝ Ալբերտ Բլբուլյանին և Արմեն Կարադավիդովին, մեղադրանք է առաջադրվել կրակոցների համար. այժմ նրանք գտնվում են հետախուզման մեջ:
Նախօրեին Արթիկի փոխքաղաքապետ, «Շակալ» մականունով հայտնի Արտակ Հարությունյանին պատկանող արտասահմանյան արտադրության թանկարժեք սառնարանային ֆուռն անհայտ անձն այրել եւ մասամբ պայթեցրել է։ Երեկ չկարողացանք ոստիկանության Արթիկի բաժնից պարզաբանումներ ստանալ այս առիթով, հերթապահ մասից մի քանի անգամ պատասխանեցին, որ ոստիկանապետը Գյումրիում տեղակալների հետ խորհրդակցության է գնացել, իսկ հերթապահ Խաչիկյանը ոչինչ ասել չկարողացավ։
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի այս նախաձեռնությունը իշխանություններին ձեռնտու է»։
Սեպտեմբերի 30-ին շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հարսանիքն է, որն ընդամենը օրեր առաջ հերթական հաղթանակը պարգևեց իր համակիրներին։ Նրա ընտրյալը՝ Արիանա Կաոլին, ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։ Հարսանիքը կկայանա «Ռեդիսոն Բլյու» ռեստորանային համալիրում, պսակադրությունը՝ Սաղմոսավանքում։
«Հայկական պատվիրակության անդամը վրացական կողմից հետաքրքրվել է Վրաստանում ՀՀ դեսպանի թեկնածու, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի արդեն չորս ամիս ձգձգվող ագրեմանի հարցի վերաբերյալ: Հարցը Վրաստանի ԱԳ նախարարը անթաքույց չլսելու է տվել և չի արձագանքել»:
«Հայկական ժամանակ»-ում հրապարակված «Քաղաքացին դատի է տվել Եկեղեցուն»նյութի առնչությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը թերթին տվել է հետեւյալ պարզաբանումը:
Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի «ընկերն» է, բայց խմբակցության անդամներին հրահանգել է չխնայել նրան ու քննադատել որքան կարող են։ Ինչո՞վ է արժանացել նրա ընկերն այսպիսի մեծ «պատվի»։