
Աղվան Հովսեփյանին կփոխարինի Հրաչյա Բադալյանը. «Փաստ»

«Փաստ» թերթի աղբյուրների վկայությամբ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը առաջիկայում, թոշակի անցնելու կապակցությամբ, կազատվի աշխատանքից:
Նույն աղբյուրի պնդմամբ՝ նրա փոխարեն ՀՀ նախագահը քննչական կոմիտեի նախագահ կնշանակի Հրաչյա Վարազդատի Բադալյանին:
Հ. Բադալյանը 2001-2013 թթ. եղել է Երեւան քաղաքի դատախազ, իսկ 2013 թ. հոկտեմբերից մինչեւ 2016 թ. հունիս` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Նախագահի հրամանով 2016-ի հունիսի 18–ին աշխատանքից ազատվելուց հետո Բադալյանն ավելի քան մեկ տարի է՝ անգործ է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: