«Միսս Արմենիա» հիմնադրամի դեմ քրեական գործ է հարուցվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ «Միսս Արմենիա» հիմնադրամի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու համար։ Հանցագործության մասին հաղորդումն իրավապահ մարմիններին տվել էր «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամը` Կարեն Արիստակեսյանի ղեկավարությամբ։
«Եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով: Եվ չնայած դատական գործընթացին, դատարանի ու ԴԱՀԿ-ի կողմից «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքային նշաններն օգտագործելն արգելելուն, սեպտեմբերի 24-ին Օպերայում անցկացվել է «Միսս Արմենիա-2017» մրցույթը։
Այժմ գեղեցկության մրցույթի հետ կապված՝ դատարաններում 3 քաղհայց կա, որոնցից մեկը հիմնադրամի տնօրեն Գոհար Հարությունյանի դեմ է, մյուսը՝ «Միսս Արմենիա» հիմնադրամի։ Երկուսն էլ վերաբերում են ապրանքանշանի ապօրինի օգտագործմանը, իսկ երրորդ հայցը վերջերս է ներկայացվել, դրանով պահանջում են «Միսս Արմենիա» հիմնադրամի ֆիրմային անվանումն անվավեր ճանաչել։ Հիշեցնենք նաեւ, որ «Միսս Արմենիա» մրցույթի ետեւում «Փյունիկ» հիմնադրամի համանախագահ Գաբրիել Ջեմբերջին է կանգնած»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: