Բանանը 5 օրում 135 դրամով թանկացել է. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման մասին armtimes.com-ը գրել էր դռեւս մոտ մեկ շաբաթ առաջ: Այսօր մենք արձանագրեցինք, որ առաջին անհրաժեշտության ապրանքներից բացի թանկացել է նաեւ բանանը, որի ներկրումը Հայաստան համարվում է մենաշնորհային:

ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում հոկտեմբերի 4-ին մեկ կիլոգրամ բանանը վաճառվում է 550 դրամով, իսկ այսօր արդեն այն վաճառքի էր հանվել 685 դրամով: Այսինքն՝ 5 օրում բանանը թանկացել է 135 դրամով:

Հայաստանում բանանի ներկրման եւ մեծածախ վաճառքի մենաշնորհը պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, «Քեթրին» ընկերության հիմնադիր, Աժ պատգամավոր Միհրան Պողոսյանին:

Վերջին 10 օրվա ընթացքում թանկացել է խոզի, գառի, տավարի միսը, կարագը եւ բենզինը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս