Սամվել Բալասանյանը դատի է տվել Վարդան Ղուկասյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը դատական հայց է ներկայացրել նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի դեմ: Պատճառը գույքահարկի պարտքն է:

Քաղաքապետարանը պահանջում է դատական ճանապարհով Վարդան Ղուկասյանից բռնագանձել 359 հազար 341 դրամ գույքահարկը: Հայցն արդեն ընդունվել է վարույթ, իսկ դատավորն էլ Էդվարդ Նահապետյանն է, որը, թերթի տեղեկություններով, Վարդան Ղուկասյանի մտերիմներից է:

Մեկնաբանությունների համար դիմեցինք Վ. Ղուկասյանին, որը պնդեց, թե այդ գումարն արդեն վճարել է. «Յա, յա, յա, Դուք այդպես ուզում եք իմանալ, թե ես վճարել եմ կամ ինչու չեմ վճարել, բոլորն էլ մենք վճարել ենք»: Անհասկանալի մնաց, թե այդ դեպքում ինչու է քաղաքապետը դատարան մտել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031