Սարսռազդու թվեր. 10 տարում 3267 զոհ և 36 000 վիրավոր. ավտովթարների վիճակագրությունը ՀՀ-ում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության՝ «ՀԺ»-ին տրամադրած տվյալներով 2007 թվականից մինչեւ 2016 թվականը Հանրապետությունում գրանցվել է 25 հազար 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 հազար 23 է:

Եթե 2016 թվականը համեմատենք 2007 թվականի հետ, ապա զոհերի թիվը նվազել է 104-ով, վիրավորների թիվը աճել է 1731-ով, իսկ ՃՏՊ-ների թիվն ավելացել է 1260-ով:

Ամենաշատ զոհերը եղել են 2008 թվականին (407), ամենաքիչը՝ 2016-ին (267): Ամենաշատ ՃՏՊ-ները գրանցվել են 2015 թվականին (4738)»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս