Բաժիններ՝

Ադրբեջանը դիվերսիոն փորձերի առումով ևս սպառվել է. «Առավոտ»

«Առավոտը» օրաթերթը գրում է. ««Առավոտը» ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանին հարցրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ կամ հետո սահմանին կլինե՞ն լարվածության բարձրացում և նոր վարքագծի նոր դրսևորումներ Ադրբեջանի կողմից։

ԱԺ պատգամավորն ընդգծել է, որ նախկին որևէ հանդիպումից առաջ և հետո մենք ականատես էինք լինում սահմանային միջադեպերի և ռազմական գործողությունների կիրառման՝ դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի և կրակոցների. «Բայց կարծես թե դիվերսիոն վերջին փորձերի ձախողումից հետո տեսնում ենք, որ Ադրբեջանը այդ առումով ևս սպառվել է և իր քայլերը շարունակում է միայն հեռահար և մեծ տրամաչափի զինատեսակներից կրակոցներով՝ որոշակիորեն իրավիճակ սրելով։ Կարծում եմ՝ Ադրբեջանը կարող է ավելի լուրջ և այլ նախապատրաստական գործողություններ կատարել, բայց նախանշանները կարծես թե չեն երևում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտը» օրաթերթի այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031