
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից. չեխ պատգամավոր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինան «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից:
«Եթե Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, դա չի նշանակում, որ չի կարող համագործակցել նաև ԵՄ-ի հետ»,- ասել է նա: Իսկ եթե չստորագրի պայմանագիրը, ի՞նչ հետեւանքներ կլինեն հարցին Շտետինան ասել է. «Ես հաշվի եմ առնում Հայաստանի գեոքաղաքական իրավիճակը: Այն բարդ է, և հասկանում եմ Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հասկանում եմ նաև, թե ինչու է այն այնպիսին, ինչպիսին կա: Քաղաքականության մեջ պետք է հաշվի նստել գերտերություն հանդիսացող հարևան երկրների հետ: Դրանով ես ցանկանում եմ ասել, որ չեմ կարող Հայաստանին մեղադրել այն բանի համար, որ նա Հարավային Կովկասում ուրույն պրոռուսական դեր է խաղում»: Բայց, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ փաստաթուղթը կստորագրվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։