Արամ Հարությունյանն օպտիմալացնում է բիզնեսները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի նախարարությունների նախկին նախարար Արամ Հարությունյանը («Բուլկի» Արամ), ինչպես հայտնի է, բազմաթիվ բիզնեսներ ունի: Արամը, որ պաշտոնում «ծվարել է», այնտեղից ինչ-որ բան սեփականաշնորհել է: Իսկ այժմ խիստ արագացված ծախելիքը ծախում է, մնացածը «թափով» անվանափոխում: Երեւի, նոր պաշտոն են խոստացել, փորձում է «մաքրել» նախկին հետքերը:

Ի դեպ, նա ամենաշահագրգռված սեփականատերն է՝ Սևանի ջուրը բաց թողնելու հարցում: Որովհետև թերակղզում ամենամեծ տարածք ունեցողն է: Նա վաղուց է «զաբոռապատել» լողափնյա քոթեջների ցանցով իր տարածքը:

Բուլկու բիզնեսին կխփի Սևանա լճի մակարդակի բարձրացումը՝ մեծ տարածքներ ջրի տակ կմնան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031