Վանաձորի գործազուրկներն արտագաղթում են. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վանաձորում նախօրեին կայացած աշխատանքի տոնավաճառին ներկայացվել էր 300 թափուր հաստիք: Չնայած անձրևային եղանակին, գործազուրկ վանաձորցիները Հայքի հրապարակում պտտվում էին յուրաքանչյուր տաղավարով՝ աշխատանք գտնելու հույսով: Տոնավաճառին ներկայացված էր 300 ներկա և 60 ապագա թափուր հաստիքացուցակ:
Վանաձորի զբաղվածության տարածքային-կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, խոսելով Վանաձորում գործազրկության թվերից, նշեց, թե նախորդ տարվա համեմատ գործազուրկների թիվը նվազել է 5-10 տոկոսով: Պարոն Առաքելյանին ուղղված մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ գործազուրկների թիվն իսկապես պակասել է, պատասխանեց. «Գրանցված գործազուրկները, եթե այցերին չեն ներկայանում, ապա հանում ենք հաշվառումից, նաև արտագաղթածներին ենք ցուցակներից հանել, նաև որոշ մասն աշխատանք է գտել»,- ասաց նա:
Փաստորեն ստացվում է՝ ներկայացվող վիճակագրական թվերն իրականության հետ մեծ հաշվով որևէ աղերս չունեն: Բնական է՝ քաղաքից արտագաղթել են նաև երբեմնի աշխատանք փնտրողները, ինչի արդյունքում նշվում է, թե գործադրողների թիվը պակասել է Վանաձորում այս պահին գրանցված է 4568 աշխատանք փնտրող: Նախորդ տարի նրանց թիվը եղել է շուրջ 5400: Հաշմանդամություն ունեցող գործազուրկների թիվը 125 է: Նախորդ տարվա տոնավաճառից աշխատանքի է տեղավորվել շուրջ 70 քաղաքացի»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այօրվա համարում։