«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Երեւանում կմեկնարկի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը»:
Ժնեւի հանդիպումից մի քանի օր անց արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը մեծանում է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 20-ին «Փարավոն» ռեստորանային համալիում տեղի է ունեցել Արտակ Սարգսյանի դստեր հարսանիքը, փեսացուն Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցի համասեփականատերերից մեկի որդին է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ավելի քան մեկ տարի է` չի աշխատում թռչնամսի եւ հավկիթի արտադրությամբ զբաղվող Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան, իսկ սեփականատեր Արմենակ Խաչատրյանը հետախուզման մեջ է»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը դատարաններում շուրջ 40 հայց ունի՝ նպատակային տեղերում սովորած ուսանողների կրթության վրա ծախսված պետական գումարները բռնագանձելու պահանջով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է 2018 թ. բյուջեի նախագիծը, ըստ որի հաջորդ տարվա հարկային մուտքերը այս տարվա համեմատությամբ 100 մլն դրամով ավելի են լինելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ողջ օրը Հովիկ Աբրահամյանի դինաստիան չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Տեղեկություն կար, որ օրվա երկրորդ կեսին միմյանց են հանդիպել ԵՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, միասին ճաշել են, ջան ասել՝ ջան լսել»։
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի զինուժի կրակոցից հոկտեմբերի 10-ին կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում ստացած եւ մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Մարգարյանի գործով նոր փաստեր ի հայտ եկան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գործող բուժհաստատությունները հայտնվել են դժվար կացության մեջ. ՀՀ առողջապահության նախարարությունն իրենց նկատմամբ բյուջետային պարտավորությունները չի կատարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, հնարավոր է, առաջիկայում զրկվեն երրորդ երկրներից օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում էր։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իրանական գազի թեմային:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ աշխատանքից ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռերի» խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի Կապս համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները երկար տարիներ է` աշխատում ու սովորում են ծանր պայմաններում: Դպրոցը շուտով փուլ կգա։ Շինությունը վթարայնության 4-րդ աստիճան ունի: Հատակը, տանիքը, պատերը քանդուքարափ վիճակում են։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հայտնվել է դժվար կացության մեջ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հաջորդ գարնանը կառավարությունում կադրային առանցքային փոփոխություններ կլինեն, սակայն, մեր տեղեկություններով, գոնե մինչեւ 2019 թ. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմնա իր պոստում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանը, որը վերջին տարիներին Մոսկվայում է եւ բավականին սոլիդ պաշտոն է զբաղեցնում այնտեղ, ամենեւին էլ անմասն չէ հայաստանյան ներքաղաքական զարգացումներից:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարի Շիրակի մարզի Արփի համայնքի կազմի մեջ մտնող Շաղիկ բնակավայրից 11 բնակիչ է հեռացել: 3 ընտանիքներն էլ Ռուսաստանի Դաշնություն են մեկնել: Համայնքի վարչական ղեկավար Արտակ Բադեյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ վերջին 2 տարիների համեմատ 2017 թվականին ավելի շատ են արտագաղթել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 15-ին լրացավ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի 70-ամյակը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կիմ Բալայանի տեղի ամենահավանական հավակնորդը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն է»:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը երկու բնակարան եւ TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել: Նրա դրամական միջոցները կազմել են 30 հազար դոլար և 850 հազար դրամ: Բիչախչյանը հայտարարագրել է նաեւ 3 մլն աշխատավարձը:
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Շաքի համայնքի բնակիչները հուսահատության եզրին են. գյուղացին իր արտադրանքը մեծ դժվարությամբ է սպառում: Կաթն այստեղ վերամշակող գործարանները լիտրը 100–120 դրամով են մթերում: Շաքիի բնակիչների պնդմամբ՝ դա ձեռնտու չէ գյուղացուն: Նրանցից շատերը վերամշակող ընկերություններին կաթ չեն հանձնում»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի աշխատավարձը սահմանված է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին օրենքով: Մարզպետի դրույքաչափը կազմում է 664 հազար դրամ: Մաքուր աշխատավարձը` 490 հազար դրամ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումների ընթացքում եւ դրա շուրջ առաջացած աղմուկի մեջ առանձնապես չի լսվում մեր ազատասեր գործիչների ձայնը: Ո՛չ փողոց են նետվում, ո՛չ կուրծք ծեծում, ո՛չ էլ, մանավանդ, մոխիր լցնում գլուխներին»:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ լարվել են ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի եւ Մալայան ակնաբուժական կենտրոնի սեփականատեր Ալեքսանդր Մալայանի հարաբերությունները։
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է՝ Տրանսպորտի կապի ու ՏՏ նախարարությունը հայտնվել է նախագահի վերահսկողության ծառայության ու Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում։ Կատարված ստուգումների արդյունքում՝ այդ օղակների կողմից բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել նախարարությունում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը` Շշի Մելոն, բավական մեծ հարստության տեր է: Թերթը Մանուկյանի ներկայացրած գույքի եւ ունեցվածքի հայտարարագրից տեղեկացավ, որ նա ունի մեկ բնակարան, անհատական բնակելի երկու տուն, երկու հողամաս, հասարակական նշանակության երկու շինություն եւ մեկ Ford Fiesta 1.4 մակնիշի ավտոմեքենա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ 2018-ին Ջերմուկում արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Վերջին ընտրությունները 20 մլն․ դոլարի ներդրում «սպասող» Ջերմուկում եղել են անցած հոկտեմբերին, երբ համայնքը նաեւ խոշորացվեց»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կոռուպցիան ոչ միայն գնալով արմատացել է, այլեւ՝ հասել աներեւակայելի չափերի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեյրան Սարոյանին Չինաստանից տեղափոխել են Մոսկվա, որտեղ, սակայն, գեներալի հրավերով Կորեայից հատուկ բժիշկներ են հրավիրել, որոնք զբաղվում են Սարոյանի առողջական խնդիրներով»: