Երեւան քաղաքի Մաշտոց պողոտայում գտնվող Փակ շուկայի տարածքից այսօր հանվել են «Գուդվին» ընկերությանը պատկանող «Էլ լոտո» խաղային ապարատները: Այս մասին մեր թղթակիցն ականատես եղավ «Երեւան սիթիի» ավտոկայանատեղիին հարող տարածքում:
Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք շարունակում են բանակից բենզին հափշտակել:
Բուհի լրատվական ծառայությունից հաստատում են այս տեղեկությունը, բայց եւ նշում, որ վերջնական պատկերը պարզ կլինի մոտավորապես տասը օր հետո, ու հնարավոր կլինի գնատահել, թե որքանով հաջողվեց խուսափել կտրուկ քայլերից, ինչին ձգտում են:
Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի եղբորորդուն՝ Ռուբեն Սարգիսյանին, Վարդան Հարությունյանն արդեն 4-րդ անգամ տեղափոխում է մի տեսչությունից մյուսը։ Սկզբում նշանակել էր Արաբկիրի հարկայինի պետի տեղակալ, այնուհետեւ՝ Եղեգնաձորի պետի տեղակալ, ապա՝ Վանաձորի ՏՀՏ պետ, այժմ էլ դարձրել է Արաբկիրի հարկայինի պետ։
Ամենավտանգավորն այն է, որ նման խուլ եւ լարված իրավիճակները սովորաբար մեծ պայթյունով են ավարտվում: Եվ մնում է միայն հուսալ, որ այդ պայթյունը կլինի դիվանագիտական եւ ոչ թե մարտի դաշտում:
Գործարար Հակոբ Հակոբյանը՝ ճոյտը, որը խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր «Ծառուկյան» դաշինքից որպես պատգամավորի թեկնածու, բայց այդպես էլ Ազգային ժողով չանցավ, որոշել է վերահսկողություն իրականացնել իր թիմակից պատգամավորների նկատմամբ։
Դեռևս չձևավորված Կրթության պետական տեսչությունն օրեր առաջ չեղյալ էր հայտարարել Արմավիրում ստուգումների հրամանը, իսկ հիմա էլ մեկը մյուսի հետևից հրամաններ է արձակում ստուգումների մասին: Մենք օրեր առաջ գրել էինք, որ տեսչության ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը՝ ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանի եղբայրը, ով պաշտոնավարման հենց առաջին օրերին չեղյալ էր համարել Արմավիրի 24 ուսհաստատությունների ստուգման հրամանը:
Այսօր Հայաստանում գործազրկության մակարդակը, ըստ առաջին եռամսյակի տվյալների` կազմում է 19%: Այս թվի համար աղբյուր են համարվում 2008–2013 թթ. տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունները, իսկ 2014 թ. սկսած՝ աշխատուժի վերաբերյալ հետազոտությունները: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության Ժամանակագրական շարքեր բաժնից:
Առաջիկայում կկազմակերպվի տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի աճուրդի գործընթացը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պոտենցիալ գնորդներն արդեն հայտնի են:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ԱԺ պատգամավորները մինչեւ հիմա չեն ստացել իրենց աշխատավարձը, եւ հույս էլ չկա, որ մինչեւ շաբաթվա վերջ այդ հարցը լուծվի:
«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը գնահատում է 6: Չնայած, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նա շատ կարճ ժամանակով է գալիս աշխատանքի. մեկ-երկու ժամ մնում է աշխատասենյակում ու հեռանում է:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը քննարկել է 2018-ին վարչապետի թեկնածուի հարցը, բայց որոշվել է առայժմ չհրապարակել:
Երևանի քաղաքապետիխորհրդական, քաղաքապետարանում չսիրված Գոռ Վարդանյանը լուրջ տարաձայնություններ ունի կարատեի և արևելյան այլ մարտարվեստի ֆեդերացիաների ղեկավարների հետ:
Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի տարածում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետի ավտոկայանտեղիին հարող միջանցքում տեղադրվել են «Էլ լոտո» կոչվող խաղային ապարատները:
«Վրաստանը լքել դեռ չեմ պատրաստվում, սեպտեմբերի երրորդ տասնօրյակում Վրաստան է ժամանելու Հայաստանի ԱԺ բավականին ներկայացուցչական պատվիրակությունը` Արա Բաբլոյանի գլխավորությամբ, այդ այցն ենք նախապատրաստում: Ինչ վերաբերում է Սերգեյ Մինասյանին, ոչինչ չեմ կարող ասել»:
Հայկոն ասել է նաեւ, որ ինքը «Բուֆետ-ֆուշետ» ընկերություն է բացել՝ Սարյան փողոցում, հիմա ուզում է ընդլայնել գործունեությունը։ ԱԺ բուֆետի նախկին աշխատակիցները երեկ արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ են եղել, նրանք վստահեցրել են, որ շուտով հեռանալու են:
Հուլիսի 17-ին հոգեբան Ռուբեն Պողոսյանին սպանած Հրանտ Համբարձումյանի շահերի պաշտպանը Լևոն Բաղդասարյանը «Իրավունք»-ին հայտնել է, որ քննիչի միջնորդությամբ իր պաշտպանյալը համարվել է անմեղսունակ և ուղարկվել է հարկադիր բուժման։
Սեպտեմբերի 2-ին «Կովկաս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել խնջույք` «Ելք» դաշինքի անդամների մասնակցությամբ: Այս հավաքույթը տեղի ունեցավ այն խոսակցություններից հետո, երբ շրջանառվեց կարծիք, թե «Ելք» դաշինքում եղած կուսակցությունների ղեկավարները տարաձայնություններ ունեն:
Սեպտեմբերի 2-ին Ազգային ժողովում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգի դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի 1-ին մասով (նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Վերջին շրջանում մեծացել է մշակույթի ներկայացուցիչների դժգոհությունը ոլորտի պատասխանատուից։ Նախարար Արմեն Ամիրյանի բարեփոխումները միշտ չէ, որ դրական արձագանք են ունենում մշակույթի ներկայացուցիչների շրջանում։ Ավելին՝ շատերը վրդովմունք են հայտնում, թե նախարարը մատների արանքով է նայում որոշ հարցերի, կայացվում են որոշումներ առանց բազմակողմանի քննարկումների։
Պարզվում է՝ երկու կամ երեք տարեկան երեխան, մանկապարտեզ գնալուց առաջ, նախ «պետք է հասկանա»՝ իր ծնողները գույքահարկ վճարե՞լ են, պարտքեր չունե՞ն, որպեսզի պետական մանկապարտեզի ղեկավարությունը հարկ համարի իրեն ընդունել:
ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի հասկանում սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի չմասնակցելով պայմանավորված աժիոտաժի իմաստը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախորդների համեմատ ավելի խիստ է և չի ներում ոչ մի բացթողում: Նախորդ բոլոր գումարումների ժամանակ էլ ԱԺ նիստերից ամենաշատ բացակայություններ ունեցող պատգամավորի աշխատավարձից պետք է պահումներ արվեին, սակայն խորհրդարանի նախորդ ղեկավարների կողմից դա ներվել է:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում ստուգումները շարունակվում են: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Արմավիրի ՔԿՀ են գնացել ՀՀ ԱՆ ՔԿՎ անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանը և ՔԿՎ ծառայությունում սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ Ռոման Ալավերդյանը:
«Երբ որ որոշում կփոխվի, եւ որոշման մասին իմ կուսակցությունն ինձ կիրազեկի, կամ հանրապետության վարչապետը համապատասխան հանձնարարություն կտա, ես, շնորհակալություն հայտնելով, բնականաբար, կհեռանամ: Այս պահին չկա նման ցուցում»:
Ընտրակեղծարարների դեմ հարուցված քրեական գործերով շոուները շարունակվում են: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ դատախազությունը դիմել էր վերաքննիչ դատարան՝ ընտրակեղծարարների համար որպես պատիժ պահանջելով ազատազրկումը:
ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը չի բացառում, որ 2020 թվականին կմասնակցի նախագահական ընտրություններին:
Հրազդանի քաղաքապետի որդու՝ մահվան ելքով վրաերթի դեպքից հետո ո՛չ հայրը՝ Արամ Դանիելյանը պատժվեց, ո՛չ որդին՝ Ռազմիկ Դանիելյանը։
Armtimes.com-ը Երեւանի քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբի տարածքում վնասազերծված Գոռ Հակոբյանի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ հարցում էր ուղարկել Երեւանում ԱՄՆ դեսպանատուն:
Երիտասարդը, ում հետ ամուսնանում է Աղաբեկյանի դուստրը, Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղից է, համեստ ընտանիքից: